Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի դեմ էր

Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի դեմ էր
25.02.2024 | 07:31

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում սառեցնելու մասին, Հայաստանի դեմ ռազմական հարձակումը անխուսափելի դարձնելու մասին էր։

Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի դեմ չէր, Փաշինյանի հայտարարությունը, անգամ Ռուսաստանի դեմ չէր, Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի դեմ էր։

Ստեղծված իրավիճակում, երբ ադրբեջանն ատամները սրած հարմար պահի է սպասում Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման համար, Փաշինյանը սառեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հստակ թիրախավորում Ռուսաստանին։

Այն, ինչ սպասվում է Հայաստանին այս քաղաքականության հետևանքով բերելու է նրան, որ հայ ժողովրդի համար Ուկրաինայի վիճակը երազելի է դառնալու։

Հասկացեք վերջապես, արևմուտքը Հայաստանում մեկ հետաքրքրություն ունի, այն է՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ ստեղծելը, և հավատացեք, որ իրենք թքած ունեն և Հայաստանի տարածքների վրա, և հայ ժողովրդի կյանքերի վրա։ ԵՎ դա նրա համար չէ այդպես, որ իրենք վատն են ռուսները լավը, կամ էլ հակառակը, ոչ, դա ունի իր հստակ պատճառը, որը շատ պարզ է՝ իրենց քաղաքական շահն է այդպիսին։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ