ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԿՐԻՄԻՆԱԼԻՑ ԿՄՆԱ «ՆԱ՞ԼԸ»

ԿՐԻՄԻՆԱԼԻՑ ԿՄՆԱ «ՆԱ՞ԼԸ»
30.04.2010 | 00:00

Պարզվում է` «հեստապարային» վերջին «կրքերի» տակ բավականին հետաքրքիր «զացեպկաներ» են թաքնված: Դրանք, հոգեբարոյական լինելուց զատ, նաև քաղաքական են:
Ի՞նչ ասել է ստրիպ-ակումբ: «Դուխովնի» պլանում ցածր` դիվային սպասարկման այդ գոտին ոչ թե մարմնական, այլ հոգեկան ստրկության է քաշում բոլոր նրանց, ովքեր ձգվում են դեպ այդ «միջավայր»: Այլ կերպ ասած, Արմագեդոնի մինի մոդելն է, ուր հոգիների վերապատրաստում է «անցկացվում», որովհետև այդ աուրան ու մեխանիզմն իրենց մեջ կրում են ապականության բոլոր կոդերը, որոնք էլ աշխարհը կործանման տարան` ջրհեղեղով, աշխարհի երկրորդ կործանումը` հրով, կլինի դարձյալ նույն պատճառով: Պոռնկության:
Հիմա ժամանակ չունենք հանգամանալից լիկբեզ անցկացնելու, դառնանք խնդրի քաղաքական ասպեկտին։ Այո, հետաքրքիր բաներ են տեղի ունենում մեր հասարակությունում` տեսակի-ընտրության պայքարի այս ընթացքում:
Այսպիսով, բավականին մտածված քայլ է արվում` նորացնել հասարակությունը, քաղաքական դաշտը (կհաջողե՞ն, թե՞ ոչ, սկսողներից չի կախված, այլ հասարակության ընդհանուր «դուխովնի-մենթալ» պլանից): Մի կողմից` փորձ է արվում նոր որակի քաղաքական կուսակցություններ ստեղծել, երկրորդ կողմից` կրիմինալը հանել խաղից, հոգեբարոյական դաշտը հնարավորինս մաքրել` երրորդ կողմից:
Կրիմինալի մասով. այստեղ ոչ այնքան (թերևս` նաև) թիրախը ԲՀԿ-ն և նրա Աբովյանի ու Արտաշատի «կառույցներն» են (ի դեպ, Արտաշատում ոչ անհայտ գազի Հովոն ի լուր «հարկավորների» օրերս հայտարարել է` իրենք այլևս պահպանվում են «պետության» կողմից», և որևէ մեկը չի կարող իրենց նեղել, ավելին` շուտով բոլորը կտեսնեն, որ մեղավորները պատժվում են): Ինչ վերաբերում է «մասիվի» դեպքերին, Աբովյանի քրեական «տարրերին», ապա նրանք ևս կապսուլահանվել են, իսկ Գագիկ Ծառուկյանը խելամտորեն ասել է. «Ես փաս, ձեզ հետ կապ չունեմ»:
Դառնանք հեստապարին: Եվ ուրեմն, դա ոչ այնքան պար է առանձին վերցրած «երկաթի» շուրջ, որքան այդ հաստատություններն իրական թրաֆիկի բներ են: Այնտեղ աղջիկներ են ներմուծվում Բելառուսից, ՈՒկրաինայից, Մոլդովայից` 14-20 տարեկան... ոչ միայն պարելու համար: «Հեստապարային» ակումբի հաջորդ հմայքը, անշուշտ, «նարկոտիկային» «շրջապտույտն» է` տարբեր դրսևորումներով: Մեծ խելք ունենալ պետք չէ` հասկանալու, թե ինչ «օֆշորային գոտիներ» են դրանք մեծ փողեր լվալ-մաքրելու համար:
Ըստ մեր տեղեկությունների` այդ բիզնեսի «պապաները» մեզանում 3-4 հոգի են, ձկնիկներին հանած: «Հեստապարային» օրինագիծը խորհրդարան է մտել դեռևս նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի, ինչպես նաև Ներսես Երիցյանի «օրոք»: Խորհրդարանում ասել են` «վերցրեք ձեր օրինագիծն ու` հա՜յդե Փարիզ»: Ի դեպ, Ֆրանսիան արգելել է նման ակումբների գործունեությունն իր երկրում: Սա` ի գիտություն «պապաների»: Բայց ոնց երևում է` այս անգամ գոնե ոլորտի կանոնակարգումն ու օրինագծի ընդունումը միակամ է լինելու (չնայած Հովիկ Արգամի Աբրահամյանը խուսափում է այն քննարկման դնելուց... Չէ՛, մենք ասում ենք ընդամենը, որ նա չի ուզում հայտնվել հերթական ծիծաղելի վիճակի մեջ, մանավանդ որ նրա նյարդերը ցանկացած առիթով այլևս դավաճանում են իրեն. ասացինք` «նյարդերը», և հետո` առաջիկա շաբաթում «մի օգլասիմ «պապաների» վես սպիսոկ»): Մի խոսքով` Սերժ Սարգսյանն այս անգամ կառավարությանն ու խորհրդարանին խիստ հրահանգել է` առանց այդ օրինագիծն ընդունելու տուն չգնա՜լ:
Ոնց տեսնում եք, կա քարեր նետելու, քարեր հավաքելու, կա կրիմինալի կամ «նալի», իսկ առավել ստույգ` «նալերը տնկելու» ժամանակ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ