ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՎԱԼԴԻՍ ԶԱՏԼԵՐՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ՀԱՋՈՐԴ» ՕՐԸ

ՎԱԼԴԻՍ ԶԱՏԼԵՐՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ՀԱՋՈՐԴ» ՕՐԸ
11.12.2009 | 00:00

ՈՒ թե քաղաքականությունից այդքան «բեխաբար» մարդու տպավորություն չթողներ, ապա շռայլորեն կարձանագրեինք, որ հետխորհրդային տարածքներում արևմտյան, պրոՆԱՏՕ-ական «կուրատոր», հակառուս Լատվիայի նախագահն այս փուլում Հայաստան է ժամանել քաղաքական հատուկ մեսիջներով, այդ թվում և` շնորհակալություն հայտնելու պաշտոնական Երևանին` Օբամայի նոր կուրսին սատարելու «բարի կամքի» համար, ի տարբերություն Թուրքիայի, որն այդպես էլ չի ցանկանում զորամիավորում ուղարկել Աֆղանստան:
Հը՜: Բժիշկ` «խիրուրգ» պարոն Վալդիսը լատվիական խորհրդարանական կոմպրոմիսի «արդյունք» է, և ներկուսակցական (բա գիտեք մենակ մեզ մո՞տ է «Youtube»-ը որպես ուղիղ ճանապարհ) խաղերի մեջ չորս կուսակցություն, որպեսզի «Youtube»-ում շատ հանդես չգան, ընտրել են այդ անշառ մարդուն, որն էլ ստացել է պառլամենտի 51 տոկոս ձայնը:
ՈՒ սա մեր բարձրաստիճան հյուրի միակ ձեռքբերումը չէր: Երբ հայկական ու լատվիական կողմերը (ի դեպ, լատվիական թիմը բավականին երիտասարդ էր, համ էլ` կանայք շատ էին) ստորագրում էին լիքը պայմանագրեր, մենք ուշի ուշով հետևում էինք. կա՞ արդյոք կոշիկ մեր հյուրի հագին: Սիրով արձանագրեցինք` կա, բավականին` վայելուչ, և շատ ուրախացանք:
Չէ՛, չէ՛, չէ՛. հայկական հետաքրքրությունից դրդված չէինք դա անում, այլ ելնելով գլոբալ ճգնաժամի հետևանքներից: Բանն այն է, որ ռուսական մամուլը վերջերս տեղեկացրել էր, որ Լատվիայի նախագահ պարոն Զատլերսը կոշիկ չունի. տնտեսական ճգնաժամի պատճառով լատվիական բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերը կիսով չափ կրճատվել են (ականջը կանչի մերոնց), և ուրեմն` պարոն Վալդիսը տրտնջացել-բողոքել է` բա ես կոշիկ չունեմ, ո՞նց կլինի: Ոնց կլնի-ոնց կլնի. լատվիական հասարակական կազմակերպություններից մեկը հիմնադրամ է ստեղծել ու հասկանում եք... դե, համարյա «Լենինի ու մուժիկի» մասին պատմություն:
Չէ՛, մի ասեք` ռուսական «չար-թունավոր» լրատվամիջոցներ են («Էքսպրեսում» է եղել հրապարակումը), «դրանք մարդ էլ կուտեն, ընկեր լեյտենանտ»: Բանն այն է, որ Լատվիան այլևս այն «հակառուսը» չէ, որ էր Ամերիկայի քաղաքացի նախկին նախագահուհու օրոք, և ինչպես մեզ տեղեկացրեց Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, Լատվիայի հաշվով չի կարելի օգտագործել հակառուս եզրույթը (մենք իրեն հարցրել էինք` էլի էնքան հակառո՞ւս են) և տեղեկացրեց. երբ որոշվել է, թե պաշտոնական ի՞նչ լեզվով պետք է ընթանան հայ-լատվիական բանակցություններն ու ասուլիսը` անգլերեն, թե ռուսերեն, պարոն Վալդիսն ասել է` մեզ համար տարբերություն չկա (ասուլիսն ընթանում էր ռուսերեն):
Էդ հերիք չէր, մեկ էլ ականջներիս ընկավ ՀՀ նախագահի մամլո խոսնակի ձայնը` հարգելի լրագրողներ, սկսում ենք ասուլիսը, կարող եք ձեր հարցերն ուղղել ՀՀ և Ռուսաստանի նախագահներին: Հետո արագ ճշտեց: Աշոտ Գալոյանը շշնջաց մեր ականջին` «սաղ դու էիր մեղավոր»...
Բայց կարող էր, չէ՞, մարդու սիրտն ավելցածից էր խոսում: Նախագահականի մթնոլորտն էլ կարող է շատ առլեցուն է Ռուսաստանի նախագահով:
Համ էլ Լատվիան ինչ կարող էր, վերցրել է Արևմուտքից, դարձել է ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ, ու Արևմուտքն էլ բան չի ուզում տալ նրան: Լատվիան էլ այսուհետ փորձում է բալանսավորված քաղաքականություն իրականացնել, խաղալ բոլորի հետ, վերջերս էլ սկսել է հատկապես հետաքրքրվել ու թեքվել դեպ Արևելք, որպեսզի նոր «դիվիդիներ» շահի այս կողմերում, Արևմուտքին հետաքրքիր դառնա դրանով: Եվ, այնուհանդերձ, պարոն Վալդիսի պատասխանը` հայ-թուրքական հարաբերություններին առնչվող, ահավոր ոչինչ չասող էր: Ոչինչ: Ընդ որում, այս մասին հարցը նրան տվեց հայ լրագրողը: Այսպիսով, եթե Սիրիայի նախագահն իր հետ բերել էր 25 լրագրող, Կիպրոսինը` տասը, Սերբիայինը` մեկ, ապա այս դեպքում ո՜չ մի լրագրող չէր եկել: Սակայն սառը-պրագմատիկ Լատվիան ուղիղ 60 գործարար էր հետը բերել. նա իսկապես փորձում է տնտեսական աշխուժություն մտցնել երկու երկրների հարաբերությունների մեջ, վերականգնել նախկինում եղած «ինֆրաստրուկտուրաները»` տարածաշրջանում փոքրիկ խաղի ակնկալիքով:
Այժմ օրվա բուն ասելիքի մասին: Այն հնչեց Սերժ Սարգսյանի պատասխանում. հարցն առնչվում էր Օբամայի հայտարարությանը, այն է` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ինչպես նաև Էրդողանի` Վաշինգտոնում արած հակահայտարարությանը, այն է` մինչև ղարաբաղյան հարցում առաջընթաց չլինի, թուրքական կողմը չի վավերացնի արձանագրությունները:
Պաշտոնական Երևանի պատասխանը` ուղղված Վաշինգտոնին, Անկարային և միջազգային հանրությանը, հնչած պրոՆԱՏՕ-ական երկրի նախագահի հետ հանդիպման և համատեղ ասուլիսի ընթացքում, հնչած բացառապես հայերեն լեզվով, գրագետ, միևնույն ժամանակ բավականին կոշտ դիվանագիտության միքս էր:
Սերժ Սարգսյանը, նախ, հիշեցրեց, որ նույն Օբաման թե՛ իր նախընտրական խոստումներում, թե՛ հրապարակային, թե՛ դեմ առ դեմ հանդիպումներում անվերջ արծարծել է պատմական ճշմարտության` 1915 թ. դեպքերի և հայ-թուրքական հարաբերությունների կարևորության հարցերը: Նույն մոտեցումներն ու մտքերը, ըստ Սերժ Սարգսյանի, Օբաման արտահայտել է Թուրքիայի խորհրդարանում: Հայաստանը պատրաստ է կատարելու իր ստանձնած պարտավորությունները, վավերացնելու արձանագրությունները` առանց նախապայմանների, նույնն ակնկալելով նաև Թուրքիայից, ևս մեկ անգամ արձանագրեց ՀՀ նախագահը:
Հնչած հաջորդ միտքը նույնպես ծանոթ էր: Եթե ո՛չ, եթե Թուրքիան կձգձգի արձանագրությունների վավերացումը, Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի:
Երեկվա ասուլիսն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ, վերջապես ասվեց, թե ինչ քայլ կարվի այդ ուղղությամբ. «Ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք նախապատրաստեն լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանն ու չեղյալ հայտարարելուն»:
Սերժ Սարգսյանը գնում է վա բա՞նկ:
Թերևս արժեր:
Իսկ մենք սպասենք հաջորդ նախագահի` Նիկոլա Սարկոզիի այցին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ