ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԲԱՑԱՏՐԻ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀՅԴ-Ի 120-ԱՄՅԱԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

«ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԹՈՂ ԲԱՑԱՏՐԻ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀՅԴ-Ի 120-ԱՄՅԱԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
17.12.2010 | 00:00

ՀԺԿ վարչության քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում հակիրճ անդրադարձավ Հայաստանի սոցիալական կացությանը` արձանագրելով, որ այստեղ իրավիճակը բավականին խնդրահարույց է, հատկապես հաշվի առնելով գների թռիչքաձև աճը։ Խոսեց նաև վերջին օրերին ամենաթեժ քննարկվող հարցի` նոր քաղաքապետի ընտրության մասին` հավաստիացնելով, թե նախընտրական դասավորություններ են իրականացվում։
Առավել հանգամանորեն քաղաքական գործիչը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները։ Արձանագրելով, որ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, և Հայաստանի միակ «օգուտը» եղավ Ղարաբաղի հարցում Թուրքիայի ակտիվ դերակատարության մեծացումը, նա անդրադարձավ նաև Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման խնդրին։ «ԼՂՀ-ի ճանաչումն այն հարցն է, որի շուրջ պետք է ներքին խոհանոցում համաձայնության գային, ու նոր միայն հարցը դրվեր քննարկման։ Այս պահին ճանաչման հարց դնելը ճիշտ չէ, շատ ռիսկային է։ Բոլոր քաղաքական ուժերն այս հարցում պետք է միասնական դիրքորոշում ունենային»,- փաստեց բանախոսը` հընթացս նկատելով, որ մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտության պարտությունն են, քանի որ ինքնորոշման հարցն ամենավերջում է ամրագրված։ «Սկզբում խոսում են տարածքների վերադարձման մասին, ինչը նշանակում է, որ սահմանը կերկարի 300 կմ-ով, հետո իրականացվելու է փախստականների վերադարձ, միջազգային ուժերի տեղակայում, հետո նոր կմտածեն ինքնորոշման մասին»,- ասաց ակումբի հյուրը, միաժամանակ անընդունելի համարելով այս մոտեցումը։ Գրիգոր Հարությունյանը կողմ է որոշակի փոխզիջման, սակայն միայն այն դեպքում, երբ կորոշվի ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը։
Հայ ազգային կոնգրեսի ռազմավարության ու մարտավարության առումով էլ ՀԺԿ վարչության քարտուղարն ընդգծեց, որ այսօր ակտիվ աշխատում է կառույցը, իսկ ինչ վերաբերում է կուսակցությունների հնարավոր տարաձայնություններին, վստահեցրեց, որ առանցքային տարաձայնություններ չեն եղել և՛ Ղարաբաղի, և՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցում։
ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցությունների մասին դաշնակցական Հրանտ Մարգարյանի այն դիտարկմանը, թե վերջիններս կառավարվում են ու չունեն ինքնուրույնություն, ՀԱԿ-ի ներկայացուցիչը հակադարձեց. «Հրանտ Մարգարյանը թող բացատրի, թե ինչու է ՀՅԴ-ի 120-ամյակին մասնակցում Սերժ Սարգսյանը։ Թող այդպիսի բաներից խոսի, ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ի հետ»։ Լրագրողների ռեպլիկին` նրանք ազգային կուսակցություն են, նկատեց. «Կարո՞ղ է` մենք ապազգային ենք։ Դե թող կոնգրեսի կուսակցությունների համագումարին էլ մասնակցի։ Այսինքն, դաշնակցությունն ընդունում է, որ Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է»։
«Կոնգրեսը կա, գործում է, ու բոլոր կանխատեսումները կառույցի չլինելու, շարժման մարման մասին անհեթեթ են։ Վերջին երթը ցույց տվեց, որ միակ իրական գործող քաղաքական ընդդիմությունը կոնգրեսն է։ Մեր պայքարի արդյունքում որոշ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին, սակայն ունենք քաղբանտարկյալներ, որոնք, չեմ կարծում, թե մինչև Նոր տարի դուրս գան»,- հավաստիացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչը` պատկերավոր նշելով. «Այսօր տունը «պաժառ» է ընկել, ու կապ չունի` ավազո՞վ կհանգցնենք, թե՞ ջրով»։
Երեկ քաղաքական օրակարգը զբաղեցնող ամենաօրախնդիր հարցը որոշ հեռուստաընկերություններին կապուղուց զրկելն էր։ Անդրադառնալով «Ա1+»-ին եթեր չտրամադրելու որոշմանը, Գրիգոր Հարությունյանը նկատեց. «Անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչպես 2002-ին, այս անգամ էլ իշխանություններն ընտրություններից առաջ չէին կարող թույլատրել «Ա1+»-ի բացումը։ Ազատ հեռուստաընկերությունն արագացնում է իշխանության մահը։ Համոզված էինք, որ այսպիսի որոշում էլ կկայացվի»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ