ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ժողովրդավարության բաստիոնի» սև դիմակը

«Ժողովրդավարության բաստիոնի» սև դիմակը
10.10.2024 | 18:30

Արդեն մի քանի ժամ հանրային ընդվզում է, թե իրավապահներ մտել են Ջոն Կիրակոսյանի անվան հանրակրթական դպրոց, որ բերման ենթարկեն ուսուցիչներից մեկին։ Այն ամենը, ինչ նկարագրում են ականատեսները, սարսափած աշակերտների ծնողները ուղղակի վեր է մարդկային երևակայությունից։

Չի հետաքրքրում, թե ուսուցչին կամ ուսուցիչներին ինչում են կասկածում կամ մեղադրում։ Եղած շշուկներն ուղղակի ահավոր են, թող դա քննիչները պարզեն։

Բայց՝

* Կրթական հաստատություն, երեխաների ներկայությամբ նման գործողությունը հավասարազոր է նույն այլանդակությանը, ինչ կասկած որ եղել է։

* Դատապարտելի է «բայևիկ կինո» նկարելու այսպիսի գործողությունը, որն ուղղակի երեխաներին անդառնալի ցնում հասցնելու խայտառակ փաստ է։

* Իսկ հիմա ամենակարևորը՝ «նյարդերից թույլերն» առաջի՞ն անգամ տեսան իրավապահների այս անօրինականությունը։

* Հիշեք նիկոլական իշխանության ողջ ընթացքը, «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» ճղճղան սպառնալիքները (կապ չունի, թե հանցագործ էր կամ անմեղ քաղաքացի, ընդդիմադիր)։

Սա նիկոլական այդ սպառնալիքի վերջնարդյունքն է։

* Քաղաքական քառամյա պայքարի ընթացքում, քանի ու քանի նման վայրագություն է եղել, որի կողքով անտարբեր են անցել։

* Այս ամենի հիմքը տեղադրածս լուսանկարն է, որտեղ Նահատակի մորը բերետավոր վայրենիները քարշ են տալիս ու պատասխան չտվեցին դրա համար։ (Կների ինձ տիկին Գոհարը այն տեղադրելու համար)։

Քանի՞ մեր քաղաքացի, որը սիրում էր իր երկիրը, Հայրենիքը, Արցախն ու պայքարի դաշտում էլ ենթարկվեց իրավապահների բռնությանը։ Հիշեք ՀՀ քննչական կոմիտեում ինչպես վարվեցին Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ, 2020 թվականի դեկտեմբերյան դավաճանությունից հետո ադրբեջանցու դեմ մեն-մենակ մնացած ու այդ պատճառով ըմբոստացած Արարատ Աղաբեկյանի հետ։

ՈՒ վերջում, հիշեք գերմանացի բողոքական աստվածաբան, Ավետարանչական բողոքական եկեղեցու քահանա (պաստոր) Մարտին Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Նիմյոլերի հայտնի 1946 թվականի ելույթը։

«Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն չկար մեկը, որ պայքարեր ինձ համար»:

Նիկոլի ոստիկաններն այսպես են գալու բոլորի ետևից, մեղավոր, թե՝ անմեղ։

Հանցագործը, մանկապիղծը պետք է փթի բանտում։

Բայց այսօվա իրավապահների նպատակը դա չէ։

Վախ տարածելն է։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ