ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհաքաղաքականությունն ու պրագմատիկ խաղացողների իրական շահերը

Աշխարհաքաղաքականությունն ու պրագմատիկ խաղացողների իրական շահերը
26.04.2024 | 18:33

Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Բաքվից ու Երևանից՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց:

Ընդ որում, այդ համագործակցությունն այլևս չի սահմանափակվում Ապշերոնի հանքավայրերում գազի համատեղ արդյունահանմամբ:

Այն հասել է ռազմավարական փոխըմբռնման այն աստիճանի, որ երկու երկրների առանցքային նավթագազային ընկերությունները՝ SOCAR-ն ու TotalEnergies-ը սինխրոն դիվիդենտային քաղաքականություն են իրականացնում: Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ ընկերությունների կողմից կայացված որոշման մասին, համաձայն որի, երկուսն էլ Ապշերոնի հանքավայրի իրենց բաժնետոմսերի 15%-ը վաճառում են արաբական ADNOC-ին:

Հիշեցնեմ նաև, որ 2023-ին նույն ֆրանսիական TotalEnergies-ն ու Ադրբեջանի կառավարությունը համաձայնության եկան Նախիջևանում մոտ 600 ՄՎտ ջերմաէլեկտրաէներգետիկ հզորությունների կառուցման վերաբերյալ՝ դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու նպատակով:

Ինչպես տեսնում ենք, այն, որ ս.թ. ապրիլին Փարիզը հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին, ու, առհասարակ, կողմերը խոսում են դիվանագիտական ճգնաժամի մասին, չի խանգարում գործնական դաշտում արդյունավետ համագործակցություն զարգացնել:

Կարևոր է հասկանալ, որ TotalEnergies-ը շարքային բիզնես-սուբյեկտ չէ: Լինելով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ այն հաճախ գնահատվում է Ֆրանսիայում որպես ազգային արժեք, իսկ դրա տնօրենների խորհրդում ու թոփ-մենեջմենթում ներառված է ֆրանսիական քաղաքական ու տնտեսական էլիտան:

Պետք չէ մոռանալ, որ մեր բարեկամ Ֆրանսիան Եվրոպայի ամենապրագմատիկ աշխարհաքաղաքական խաղացողներից է, որի վրա հույս դնելուց առաջ անհրաժեշտ է մի լավ հասկանալ նրա իրական շահերը:

Վահե Դավթյան

Ք. գ. դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 7023

Մեկնաբանություններ