ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սրանց վախերն այլ տեղ են՝ ուղղակի սարսափում են հանրային կոնսոլիդացիայից

Սրանց վախերն այլ տեղ են՝ ուղղակի սարսափում են հանրային կոնսոլիդացիայից
22.04.2024 | 13:38



Նիկոլական քարոզչականը, ոտուձեռ ընկած, տարբեր արհեստական օրակարգերի տիրաժավորմամբ փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով պառակտել առանց այդ էլ բևեռացված ու քանիցս խաբված հասարակությանը։

Մի քանի անգամ ասել եմ, որ Նիկոլի «ֆենոմենը» կայանում է նրանում, որ փայլուն տիրապետում է ժողովրդի բոլոր զգացմունքային արժեքների և նուրբ լարերի կառավարման մեթոդին և համապատասխան գործիքակազմով իրականացնում է սեփական իշխանությունը ստի դոզայի վրա դարձյալ վերակենդանացնելու գործը։ Ներկայումս տեսնում ենք, թե ինչպես է տարբեր «վիլկաների» միջոցով մարդկանց տարբեր շերտերի հանում միմյանց դեմ․ անգամ Տավուշում գյուղերի բնակիչների մոտ է կարողացել հակասական տրամադրություններ ստեղծել. այդպես կառավարելը հեշտ է, երբ չկա համախմբված օրակարգ։

Սա նորություն չէ, դեռևս Հին Հռոմում, ապա նաև Բյուզանդիայում սա շատ հրաշալի աշխատած պրոյեկտ էր, երբ տարբեր ազգությունների միջև փոքր կոնֆլիկտներ ստեղծելով, լոկալ բախումներ սարքելով, կենտրոական ապարատը կարողանում էր կառավարում իրականցնել և ենթարկել իրեն։ Հիմա Նիկոլը նույն մեխանիզմով գյուղերը, մարզերը ու տարբեր ոլորտներ հանում է միմյանց դեմ՝ ապատեղեկատվություններ, կեղծ թեզեր ու հերթական միֆերի դոզան տեղեկատվական դաշտ լցնելով։ Հոգևորակության դեմ սկսված դեմարշը ասվածի վառ օրինակն է, երբ հազարամյակներով գոյություն ունեցող կուռ համակարգը փորձում են քանդել ներսից՝ դեմոնիզացիայի արհեստական ալիքի ու ֆեյք տեղեկությունների շրջանառմամբ։

Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունների մոտ, այնուամենայնիվ, խուճապային որոշակի տրամադրություններ կան, իրենց կողմից «ուժեղ տղա» երևալու կերպարն էդքան էլ այդպես չէ։ Սրանց վախերն այլ տեղ են՝ ուղղակի սարսափում են հանրային կոնսոլիդացիայից, որը «ձնագնդի էֆեկտով» կարող է շատ արագ հեռացնել նրանց՝ այլևս հաշվի չառնելով ու չլսելով ոչ մի նիկոլական կեղծիք։ Հենց դրանով էլ պայմանավորված է, որ Նիկոլն ամեն ինչ անում է գոյություն ունեցող ալիքը հնարավոր բոլոր մեթոդներով խեղդել բնում՝ տվյալ դեպքում Տավուշում։

Ասեմ մի ցավալի իրականություն․ մեր դժբախտությունը ոչ թե Նիկոլի կողմից իրականացվող մանիպուլյացիաներն ու հակապետական քայլերն են, այլ ներկայումս գոյություն ունեցող անտարբերությունն ու կոնֆորմիզմը․ դա համատարած բնույթ է կրում՝ գոյություն ունի բոլոր հատվածներում՝ ազգային, մշակութային, տնտեսական դերակատարների կողմից։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ