ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-2

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-2
10.01.2024 | 09:30

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունված է. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման

(սկիզբը՝ այստեղ)

Նիկոլն ու նրա ոհմակը Հայաստանի պետական կամ աշխարհիկ իշխանության ուզուրպացումից, ներառյալ՝ ՍԴ-ն, դատաիրավական համակարգն իրենց գրպանը դնելուց հետո, գրեթե ամբողջությամբ տիրելով նաև «չորրորդ իշխանություն» կոչվածին, Հայաստանում իշխանությանն ամբողջականորեն տիրելու ճանապարհին գրեթե չնվաճված միայն մեկ բնագիծ կամ վերջին ամրոց ունեն՝ հոգևոր իշխանությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: «Գրեթե» վերապահումով, որովհետև այդ ամրոցում էլ իրենց մարդիկ ունեն…

Նիկոլի ու նրա ոհմակի, նրանց ետևում կանգնած տիկնիկավարների՝ Սատանային ծառայող ջհուդամասոնների, գլոբալիստների, ԱՄՆ- ի գլխավորած հավաքական Արևմուտքի համար Հայաստանում, ավելին՝ ի տարբերություն Նիկոլի, նաև Սփյուռքում իշխանություն ունեցող (թեև ոչ աշխարհիկ, բայց նույնպես կարևոր…) և այդ իշխանական (նվիրապետական) կառույցի բարձրագույն ղեկավար դիրքում գտնվող, միաժամանակ իրենց դեմ չծնկած միայն մեկ գործիչ, միայն մեկ ղեկավար կա՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ն:

Ընդգծում ենք՝ թեև որոշ հարցերում իրենց տեղի տվող, հրապարակայնորեն կամ որ հրապարակայնորեն իրենց չհակաճառող, առայժմ լռող, Չարի ուժերի դեմ որոշակի նկատառումներով հանդես չեկող, բայց նրանց դեմ չծնկած:

Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն ու նրա ոհմակն Արցախն արտաքին թշնամուն երկու փուլով հաջողությամբ հանձնելուց հետո և Հայաստանի համար բախտորոշ, գոյաբանական նշանակություն ունեցող իրադարձություններից առաջ վեհափառի հարցերը լուծելու ու նաև հոգևոր իշխանությունն իրենցով անելու նպատակով, Ամանորի շեմին ու Նոր տարվա առաջին օրերից կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ 2018- ից սկսած իրենց գրոհին մի նոր թափ հաղորդեցին:

Ավելորդ չենք համարում կրկնել վերլուծականի նախորդած մասում մեջբերված «301-ի խորհուրդ» նախաձեռնության համակարգող խմբի հայտարարության հետևյալ հատվածը. «Թիրախավորելով Հայաստանում ազգային միակ ինստիտուտ հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցուն և իր հոգևոր առաջնորդ Վեհափառ Հայրապետին՝ հավաքական Արևմուտքը փորձում է այդ կերպ ամբողջովին իրեն ենթարկել Հայաստանը և այն որպես գործիք օգտագործել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։

Վերոշարադրյալին ու հիշյալ հայտարարությանը բավականին համահունչ է նաև «Ֆեյսբուք»- ի իր էջում «ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ» վերտառության ներքո «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանի կատարած գրառումը, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել:

Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձություններին և հարվածներին, ի շնորհիվ նաև իր ինքնակառավարման համակարգի:

Այս իշխանության և նրա արբանյակների տարատեսակ և տարաբնույթ շարժումները թվում է, թե ուղղված են անձի դեմ, բայց դա՝ միայն առաջին հայացքից:

Իրականում, այս իշխանության թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է, որին հասնելու համար կոնկրետ անձանց են թիրախավորում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական գլխավոր հիմնահարցերի վերաբերյալ: Այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել:

Հանրահավաքների կամ հանրային այլ միջոցառումների կամ ճնշումների միջոցով չի կարելի ազդել Եկեղեցու ներքին կյանքի վրա: Այդպիսի հնարավորություն չունի և չպետք է ունենա նաև պետությունն իր իշխանություններով:

Դարեր շարունակ Եկեղեցու վրա փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանությունները, այլ նաև օտար պետությունները, այդ թվում՝ զավթիչները, կրոնական ծայրահեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴՅՈՒՆ:

Այս իշխանության բացասական վերաբերմունքը Եկեղեցու նկատմամբ զգացվել է 2018 թվականից (արկածախնդիրների կողմից դիվանատան տարածքը գրավելուն օժանդակելը, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձերը, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, նախածննդյան տոները վերացնելը, Կաթողիկոսի ուղերձի ժամանակացույցը փոխելը…..): ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ:

Որպես քրիստոնյա կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին:

Իմ ընկերները և հարազատները, ինչպես նաև ինձ շատ անծանոթ հայրենակիցներ, որոնց իմ հարազատն եմ համարում, նույնպես կանգնած են Եկեղեցու կողքին»:

(շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ