ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աքսիոմատիկ ճշմարտություն

Աքսիոմատիկ ճշմարտություն
08.01.2024 | 10:10

Հաղթանակը պահանջում է զրկանքներ։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է ինձ համար։ Ընդ որում, զրկանքներ ո՛չ միայն անհատական մակարդակում, այլև ընտանիքի, ընկերական շրջապատի, գաղափարակիցների, ու ի վերջո, ժողովրդի մակարդակում։

Ես երբեք չեմ հանդիպել այնպիսի հաղթանակի պատմության, որը զրկանքներով չի ձուլվել։

Անհատի դեպքում չափազանց կարևոր է, որ ինքը պատրաստ լինի զրկանքների, հաղթանակի ամեն գնով։ Իսկ «հաղթանակ ամեն գնով»-ը նշանակում է նաև կորուստներ, ընդ որում այդ կորուստները կարող են լինել շատ անսպասելի, շատ թանկ։ Բայց դեպի հաղթանակ շարժվողը պետք է պատրաստ լինի դրանց։

Բայց անգամ այս դեպքում շատ քիչ է, երբ անհատական մակարդակում հաղթահարել ես, հաջորդ ամենակարևորը ընտանիքն է։ Եթե քո ընտանիքը պատրաստ չէ քեզ հետ միասին անցնել զրկանքների ու կորուստների միջով, դու երկար չես քայլի, ճանապարհի կեսից կամ պիտի հրաժարվես ընտանիքից, կամ նպատակից։ Երկու դեպքում էլ պարտվելու ես։

Եթե անհատական մակարդակում հաղթահարել ես կորստի և զրկանքների վախը, և պատրաստվել ես քո ընտանիքին կորուստների ու զրկանքների հեռանկարին ու ունես ընտանիքի աջակցությունը, հաջորդը քո ընկերական շրջապատն է, հետո գաղափարակիցների։

Ինչու՞ վերջին տեղում գաղափարակիցների հանգամանքը։ Պատճառն այն է, որ ելնում եմ այն կանխավարկածից, որ եթե դու որոշում ես կայացրել հասնել նպատակին, ապա քո շարժիչ ուժը գաղափարակիցների բանակն է, առանց որոնց մտավոր, հոգևոր և ֆիզիկական աջակցության չէիր համարձակվի մարտահրավեր նետել հաղթանակի տիրոջը։

Այսպիսով` հաղթանակը պահանջում է զրկանքներ և կորուստներ:

Մի բան է, երբ սա ասում է զրկանքներ ու կորուստներ չտեսած մարդը, մեկ այլ բան է, երբ սա ասում է իր մարմնի ամեն բջիջով այս ամենը ապրած մարդը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ