ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եթե աշխարհում սրբապղծությունների մի տասնյակ կազմվեր, նույնասեռականների ամուսնությունն օրհնելու Վատիկանի թույլտվությունը տեղ կգտներ դրանում-2

Եթե աշխարհում սրբապղծությունների մի տասնյակ կազմվեր, նույնասեռականների ամուսնությունն օրհնելու Վատիկանի թույլտվությունը տեղ կգտներ դրանում-2
22.12.2023 | 17:06

Վատիկանը կաթոլիկ հոգևորականներին պաշտոնապես թույլատրել է օրհնել նույնասեռական զույգերին

(սկիզբը`այստեղ)

Այս հրապարակումը սոցիալական ցանցում տեղիք է տվել որոշ անձանց բուռն արձագանքների՝ մեծամասամբ Վատիկանին ու Հռոմի պապին քննադատող, մեղադրող, դատապարտող, խայտառակող, իսկ սակավաթիվ կաթոլիկների կողմից ընդհակառակը՝ իրականությունը կոծկելու փորձով նրանց արդարացնող ու նույնիսկ պաշտպանող: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ի՞նչ են թույլատրել Վատիկանն ու Հռոմի պապը:

Ինչպես արդեն նշել ենք վերլուծականի նախորդած մասում, այժմ էլ, ունենալով բավարար հիմքեր, այդ թվում նաև՝ Վատիկանի պաշտոնական կայքում 18.12.2023 թ. թվագրությամբ հրապարակված, իր անընդունելի և խայտառակ արդարացումներով, բացատրություններով, պարզաբանումներով աչքի ընկնող համապատասխան հռչակագիրը , պնդում ենք, որ Վատիկանը և Հռոմի պապը թույլատրել են կաթոլիկ հոգևորականների կողմից նույնասեռ զույգերի ամուսնության օրհնումը: Ընդ որում, այս թույլտվությունը նրանց կողմից տրվել է բավական նուրբ ու խորամանկ կերպով: Բացատրենք:

Ճիշտ է, պսակի խորհուրդ չի կատարվելու, նույնասեռական զույգերի օրհնումը թույլատրվել է առանց նրանց կարգավիճակի պաշտոնական հաստատման կամ ամուսնության վերաբերյալ եկեղեցու ավանդական վարդապետության որևէ փոփոխության՝ թույլ չտալով որևէ պատարագային ծես կամ օրհնություն, որը նման է պատարագի ծեսին ու կարող է շփոթություն առաջացնել:

Թույլատրվել է, սակայն, ոչ թե պարզապես նույնասեռական անհատների, այլ, ընդգծում ենք, նույնասեռական զույգերի, ավելին՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ, քվիր (ԼԳԲՏՔ) զույգերի օրհնումը, ինչը, ըստ էության, նույնական է նրանց միությունը (ամուսնությունը) օրհնելուն, հակառակ պարագայում հռչակագրում բազմաթիվ տեղերում նշված չէր լինի հենց «միասեռական զույգեր» («same-sex couples»), «նույնասեռ զույգերի օրհնության» բառակապակցությունները:

Հարց չի՞ առաջանում՝ նույնասեռականներին անհատապես օրհնելու համար ի՞նչ կարիք կար նրանց զույգերին օրհնելու թույլտվություն մոգոնել որպես հռչակագիր ու պապի ստորագրությամբ էլ այն հաստատել: Նույնասեռականները հոգևորականի օրհնությունը ստանալու համար ի՞նչ կարիք ունեն նրան իրենց զույգով ներկայանալու:

Գալիս է գեյ կամ լեսբի զույգը կաթոլիկ հոգևորականի մոտ և ասում՝ մենք այսօր ամուսնացել ենք, կամ՝ մենք արդեն ամուսիններ ենք, խնդրում ենք մեզ օրհնել, և կաթոլիկ հոգևորականն օրհնում է, թեկուզ առանց պսակի խորհրդի, պատարագային ծեսի կամ նրանց կարգավիճակի պաշտոնական հաստատման: Հիմա սա ի՞նչ է՝ նույնասեռական անհատների օրհնոu՞մ (եթե անհատի, ինչոu՞ է հռչակագրում նշված՝ զույգերի, և ինչոu՞ կարող են զույգով դիմել…), թե նրանց, որպես զույգի, այսինքն, ըստ էության, նրանց միության օրհնում: Հենց դրա համար էլ պնդում ենք, որ նույնասեռականների ամուսնության օրհնության թույլտվությունը բավական նուրբ ու խորամանկ կերպով կամ հնարքով է տրված:

Որպեսզի թյուրընկալում չառաջանա, նշենք, որ դեմ ենք նաև նույնասեռական անհատին օրհնելուն՝ համարելով այն սրբապղծություն թե՛ այդ նպատակով հոգևորականին դիմած նույնասեռականի, թե՛ նրան օրհնող հոգևորականի կողմից:

Արդեն կասկածից գրեթե դուրս է, որ ներկայիս ընթացքի կամ քաղաքականության շարունակման դեպքում Վատիկանը, Հռոմի պապը ոչ հեռավոր ապագայում կաթոլիկ եկեղեցիներին կտան նաև

ԼԳԲՏՔ- ների պսակի խորհուրդ կամ ամուսնության պատարագային ծես կատարելու և նրանց կարգավիճակի պաշտոնական հաստատման թույլտվություն, գուցե նույնիսկ հանձնարարական: Ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը հո քնած չե՞ն:

Կարո՞ղ է կաթոլիկ հոգևորականը մերժել օրհնություն ստանալու համար իրեն դիմած նույնասեռական զույգին:

Հայաստանում մի որոշ ժամանակ գուցե դեռ կարող է, սակայն եթե Եվրոպայում փորձի մերժել, ապա այլասերվածներն այդ հոգևորականին քարշ կտան դատարան ու կմեղադրեն գենդերային խտրականության մեջ, մանավանդ, որ կա արդեն նույնասեռական զույգերին օրհնելու Հռոմի պապի կողմից հաստատված Վատիկանի պաշտոնական թույլտվությունը:

Հարկ է ընդգծել, որ նույնասեռականների ամուսնությունն օրհնելու թույլտվությունը նախապատրաստելու ուղղությամբ Հռոմի պապի քաղաքականությունը սկսվել է ավելի վաղ: Այնպիսի խոշոր ու հայտնի լրատվամիջոց, ինչպիսին ամերիկյան ABC news– ն է, դեռ ս. թ. հոկտեմբերի 3-ին «Հռոմի Պապը բացում է միասեռ միություններն օրհնելու

հնարավորությունը» վերտառության ներքո գրել է.

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջարկել է, որ հնարավոր է, կարելի է օրհնել միասեռ միությունները՝ նոր հանրային պատասխանով կարդինալներին, ովքեր կասկածի տակ են դրել կաթոլիկ եկեղեցում ԼԳԲՏՔ համայնքի Հռոմի պապի հաստատումը» (ընդգծումը՝ մերը):

Ցավոք, կաթոլիկ եկեղեցու հիմնասյուները երերացին, եթե, իհարկե, ավելի շուտ չէին երերացել, հիմա արդեն տալով խոշոր ճաքեր: Ի դեպ, եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և կաթողիկոսը նույն կերպ վարվեին, մեր քննադատությունը լինելու էր նույնը, եթե ոչ ավելի խիստ: Վատիկանի, Հռոմի պապի քաղաքականությունը քննադատելու բազմաթիվ առիթներ են եղել, բայց, կարծում եմ, սխալվել եմ խնայելով ու լռելով, այսուհետ չեն խնայվելու…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ