ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհի ճիվաղները 2024-ին մեզ հանգիստ չեն տալու, նոր վիրուսը խոցելու է հատկապես երեխաներին

Աշխարհի ճիվաղները 2024-ին մեզ հանգիստ չեն տալու, նոր վիրուսը խոցելու է հատկապես երեխաներին
07.12.2023 | 14:11

Այո, քանի ողջ են այդ վիրուսների ստեղծման հետևում կանգնած արևմտյան մարդակերպ հրեշներն ու նրանց պատվիրատուները, մեզ, ցավոք, նոր փորձություններ ու փորձանքներ են սպասվում:

Այս անգամ ևս վարակիչ հիվանդության առաջին դեպքերն արձանագրվել են Չինաստանում, ինչպես 2019-ին կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքերը: Պատահականությու՞ն է… Դժվար թե: Հատկապես երեխաներին ախտահարող վիրուսը սկզբնապես գործի է դրվել Չինաստանում, կարծում ենք, մի քանի նկատառումներով.

Առաջին

Չինաստանը բնակչությամբ աշխարհում երկրորդն է, խտաբնակ է, վիրուսն ավելի արագ կտարածվի:

Երկրորդ

Ռուսաստանի հետ դաշնակցային լուրջ հարաբերությունների, փոխգործակցության համար, որոնք ընդգրկում են տնտեսությունը, ռազմաարդյունաբերությունը և այլն, Չինաստանին պատժելու նպատակ է հետապնդում:

Երրորդ

ԱՄՆ- ի և Արևմուտքի համար մրցակից հանդիսացող Չինաստանի զարգացած ու զարգացող տնտեսությունը զսպելու նպատակ է հետապնդում, քանի որ նախատեսված կամ հնարավոր համաճարակը պետությունից մեծ ծախսեր է խլելու:

Չորրորդ

Եթե Չինաստանից վիրուսը լայնամասշտաբ կերպով տարածվի այլ պետություններում, այսինքն՝ վերածվի համավարակի ու մեծ վնասներ պատճառի նրանց, ինչպես կորոնավիրուսային համավարակի պարագայում, թերևս փորձ կարվի մեղքը գցել Չինաստանի գրպանը, հենց նրան մեղադրել վիրուսի արհեստական ծագման մեջ:

ՀԻՆԳԵՐՈՐԴ Հավանաբար հաշվարկել են, որ Չինաստանից վիրուսը շատ արագ կանցնի Ռուսաստան, քանի որ երկուստեք զբոսաշրջային ուղևորությունների քանակը մեծ է՝ գումարած առևտրային ու տնտեսական նպատակներով շփումները, հետևաբար հարկ չկա Ռուսաստանից սկսելու և նրան իր դեմ կենսաբանական զենք է կիրառելու հայտարարության առիթ տալու, միևնույն է, վիրուսը Ռուսաստան կհասնի:

Ահավասիկ. վիրուսն արդեն Ռուսաստանում է: Ինչպես հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը», «Ռուսաստանում ներկայումս վարակման մասնակի դեպքեր են գրանցվում։ Ինչպես արտասահմանում, այնպես էլ այստեղ հիվանդության կլինիկական պատկերում փոփոխություններ չկան, մասնավորապես՝ վարակի ավելի ծանր ձևերի ի հայտ գալու…»:

Ըստ եվրոպական մի քանի երկրների առողջապահության նախարարություններից ստացված տեղեկությունների, վերոնշյալ վիրուսից հիվանդացած երեխաներ կան եվրոպական հիվանդանոցներում:

Մինչ այժմ հայտնաբերված բնորոշ ախտանիշներից են բարձր ջերմությունը, սրտի արագ բաբախյունը, չոր և նյարդայնացնող հազը, քրտնարտադրությունը և դողը, կրծքավանդակի ցավը, որոշ դեպքերում՝ սուր, արագ և մակերեսային շնչառությունը, ինչպես նաև որոշ դեպքերում զառանցանքը:

Այնուհանդերձ, Չինաստանում, թերևս խուճապ չառաջացնելու նպատակով, հայտարարել են, որ գրանցված բոլոր սուր շնչառական վարակներն առաջանում են հայտնի հարուցիչների պատճառով: ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենն օրերս, ТАСС- իփոխանցմամբ, հայտնել է, որ բժիշկները Չինաստանում սուր շնչառական հիվանդությունների դեպքեր չեն հայտնաբերել, որոնք կարող էին պայմանավորված լինել նոր վիրուսներով կամ բակտերիաներով:

«Չինաստանում այսօրվա դրությամբ գրանցված բոլոր սուր շնչառական հիվանդությունները պայմանավորված են հայտնի հարուցիչներով,- հայտարարել է Մի Ֆենը:- Նոր վարակիչ հիվանդություններ, որոնք առաջացել են նոր վիրուսներով կամ բակտերիաներով, չեն հայտնաբերվել»:

Հենց այստեղ հիշենք, որ կորոնավիրուսը նույնպես նոր վիրուս չէր, այն մարդկությանը հայտի էր 2019 թվականից շատ ավելի վաղ, սակայն 2019- ից մարդկությանը պատուհասած SARS-CoV-2- ը կորոնավիրուսի մուտացված, գենոմի էական փոփոխություններ ուևնցող տարբերակն է:

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտնել էին երկրում սուր շնչառական հիվանդությունների դեպքերի թվի աճի մասին: Մի Ֆենը հայտարարել էր, որ Չինաստանում սուր շնչառական վարակների դեպքերի թիվը մոտ ժամանակներս կշարունակի աճել։ Ըստ նրա, վերջին շրջանում արձանագրված դեպքերը հիմնականում պայմանավորված են գրիպի վիրուսով, ինչպես նաև մի շարք հիվանդների մոտ նկատվում են ռինովիրուս, միկոպլազմային թոքաբորբ, շնչառական- սինցիտիալային վիրուս և ադենովիրուս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 22-ին Չինաստանից լրացուցիչ տեղեկություններ է խնդրել երեխաների մոտ շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ: Մասնավորապես, ԱՀԿ-ին հետաքրքրել են գրիպի, SARS-CoV-2 կորոնավիրուսի, շնչառական- սինցիտիալային վիրուսի և միկոպլազմային թոքաբորբի շրջանառության միտումների մասին տեղեկությունները: Նոյեմբերի 27-ին ԱՀԿ տնօրենի պաշտոնակատար Մարիա վան Կերկհովեն հայտարարել է, որ Չինաստանում սուր շնչառական վարակների դեպքերի աճը կապված չէ նոր ախտածինների հետ: Տա Աստված՝ այդպես լինի, բայց սա հիշենք, քանզի հետո կարող է պարզվել, որ ԱՀԿ- ն դարձյալ հանցավոր անգործություն է դրսևորել, ինչպես 2000 թ. սկզբին, բացառված չէ՝ միտումնավոր…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ