ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պասիոնարության կորստի կրիտիկական չափ կամ չվերադարձի կետ

Պասիոնարության կորստի կրիտիկական չափ կամ չվերադարձի կետ
02.09.2023 | 11:07

Շատ հին ժամանակներից մարդիկ օգտագործում են «ծերացած ժողովուրդ» հասկացությունը՝ դրա տակ հասկանալով մարդկանց և հասարակության հնարավորությունների սպառված լինելը պետականաշինության, պաշտպանունակության և այլ հարցերում։

Անկախ դրանից՝ պատմական բոլոր ժամանակաշրջաններում աշխարհի ժողովուրդներն ունեցել են զարգացման տարբեր մակարդակներ և քաղաքակրրթական հնարավորությանների սպառման տարբեր չափեր։

Ըստ որում, նկատվել է հստակ կապ, մի կողմից, մարդկանց բարեկեցության ու կյանքի փափկասունության մակարդակի, մյուս կողմից, պետական մտածողության աստիճանական կորստի միջև։

Այս իմաստով, դասական օրինակը Հռոմն է՝ իր վերելքով, հզոր պատմությամբ ու բարեկեցիկ կյանքով, որն աստճանաբար սկսեց շվայտ գծեր ձեռք բերել, այնուհետև, հնարավորությունները սպառելով, պատմական ասպարեզից հեռանալ։

Պատմական ասպարեզից հեռացած մյուս հզոր ժողովուրդների ու պետականությունների կյանքի ցիկլը տարբեր վարիացիաներով նման է եղել Հռոմի պատմությանը, և այդ նմանությունը հիմք է ծառայում նույն կարգի ֆունդամենտալ օրինաչափություններով նկարագրել քաղաքակրթական բեռի հիմնական կրողների կյանքի ցիկլը։

Այդ իմաստով, կարելի է սահմանել «ժողովրդի քաղաքակրթական ամրության պաշար» հասկացությունը, որը ցույց կտա հասարակության դեռևս չմսխած պասիոնարության չափը։

Այդ հասկացությունը հնարավորություն է տալիս հասկանալ նաև հզոր քաղաքակրթությունների պատմական ասպարեզից անվերադարձ անհետանալը, իսկ մյուս, ավելի հաջող, դեպքերում՝ նրանց վերածնունդը։

Տարբեր պայմաններում ապրող հզոր քաղաքակրթությունների համար կա պասիոնարության կորստի մի կրիտիկական չափ, կամ կյանքի փափկասունության մի մակարդակ, այսպես ասած՝ չվերադարձի կետ, որից հետո շատ հավանական է դառնում նրանց կործանումը։

Այսինքն, ովքեր իրենց ժամանակաշրջանի համար հասնում են բարեկեցության, փափկասուն կյանքի ու հաճույքների շատ բարձր մակարդակի, հենց դրանք էլ լրիվ սպառում են իրենց պասիոնարության պաշարը և պատմական ասպարեզը լքելու ամենահավանական թեկնածուներն են։

Կան և եղել են նաև հզոր քաղաքակրթություններ, որոնք, ավելի հզորների ճնշման տակ և մինչև իրենց պասիոնարությունը կրիտիկական չափով սպառելն ու բարեկեցության կրիտիկական բարձր մակարդակին հասնելը, ժամանակավոր անկում են ապրել, բայց հենց առաջին հնարավորության դեպքում ոտքի են կանգնել։

Պասիոնարություն ասվածն ինքը բազմադեմ երևույթ է, և այդտեղ կարևորը պայքարի ոգին, քաջությունն ու զոհողության պատրաստ լինելու հատկությունները չկորցնելն է։

Ոչ այնքան հզորների ու թույլերի համար էլ են գործում նույն օրինաչափությունները՝ կապված պասիոնարության մասնակի կորստի և բարեկեցության բարձր մակարդակի չհասնելու հետ, որոնք էլ ընկած են նրանց կյանքի վայրիվերումների հիմքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ