ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բերանի ծամոն սարքած խոսում են «արժանապատիվ խաղաղության» մասին

Բերանի ծամոն սարքած խոսում են «արժանապատիվ խաղաղության» մասին
01.08.2023 | 08:31

Շուրջ երեք տարի է` Նիկոլն ու իր շայկան, սկզբնական շրջանում զգուշորեն ու քողարկված, հետո արդեն տոտալ կերպով, բերանի ծամոն սարքած խոսում են «արժանապատիվ խաղաղության» մասին։ Ամեն օր կառավարության նիստին կրկնում, թե «խաղաղության օրակարգն այլընտրանք չունի»։

Դրանից բացի, թիմում ինչքան զբռոդ ունի, խոսում են «ադրբեջանցիների հետ համակեցության», «Ստեփանակերտ-Բաքու երկխոսության» ու նմանօրինակ հակահայկական օրակարգերի մասին։ Էն փաստը, որ սրանք խոսում են, նոր եզրակացություններ, առավել ևս, դատողություններ անում, քննարկելու թեմա չի, լրիվ զրոյական մակարդակ է, բայց էս թուրքական օրակարգի դեպքում ինչ կա-չկա՝ բոլորը գծած գնում է։

Ասել եմ ու կրկնում եմ` սա Արցախի թեման գցել է ոտքերին, մնացել «պրյոմի» տակ ու էս որ սենց հիմար-հիմար, ամբախ-զամբախ տուֆտում է, տեսարաններ բեմադրում, մարզեր գնում, ցինիկավարի պարում, ֆեյք է, ինքը փայլուն հասկանում է, որ կուլ տալ չի լինելու էս ամեն ինչը։

Էդ «խաղաղության» օրակարգը, փաստորեն, էս է՝ մարդուն հարազատների աչքի առաջ օրը ցերեկով գողանում են, կալանավորում ու տանում Բաքու: Էդ տափակաբանություններն էլ՝ ՄԱԿ, Կարմիր խաչ, ԵՄ, Հաագա, ՄԻԵԴ, խաղաղապահ-բան, սաղ փուչիկ է, այլ իրականություն է գետնի վրա ։ Առը հա՛ քեզ՝ խաղաղություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ