ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սա միայն լկտի խրախճանք չէ, սա հերթական սատանիստական ծեսն է

Սա միայն լկտի խրախճանք  չէ, սա հերթական սատանիստական  ծեսն է
23.07.2023 | 17:03

Անցյալ կիրակի Հայաստանի տարբեր քաղաքներում տռճիկ տվող երկոտանիները փորձեցին պղծել եկեղեցական Պայծառակերպության (Վարդավառի) տոնն իրենց կիսամերկ ջրային լոգանքներով, այսօր էլ պիվայո՛վ լոգանքներ կընդունեն...

Քանզի իշխանավորների թույլտվությամբ, իսկ, ըստ օդում կախված լուրերի, հե՛նց նրանց անմիջական հրահանգով, այսօր գարեջրի փառատոն է կազմակերպվել, որը, ըստ գովազդի պաստառների, կզուգորդվի «Hard Rock» երաժշտությամբ:

Փողոցից եկած իշխանավորների հերթական լկտիություն:

Սրանք հերթական վակխանալիան են իրականացնելու Հայոց աշխարհում:

120 000 սովամահության եզրին կանգնած մեր հայրենակիցները պետք է ապշահար դիտեն, թե ինչ խրախճանքներով են էշացնում «յան» ազգանունով երկոտանիներին և հենց ա՛յդ երկոտանիների՛ «հյուրերին»:

Ողբ...

Ողբ հայոց...

ՈՒշադրություն դարձրեք հնդիկի պես փետուրներով զարդարված երկոտանուն:

Սա ի՞նչ սիմվոլիզմ է:

Հիշու՞մ եք երիտթուրքերի սպառնալիքը.

«Կթողենք մեկ հայ, այն էլ՝ թանգարանում»:

Մոռացե՞լ եք, թե ինչպես անգլոսաքսերը զավթեցին Ամերիկան՝ սպանելով 100 միլիոն տեղաբնակ հնդիկներին, որոնց մնացորդներին հետո մեծահոգաբար թույլ էին տվել ապրել ռեզերվացիաներում:

Հնդիկների ցեղասպանություն:

Հայերի ցեղասպանություն:

Հետո ՍՍՀՄ ժողովրդների ցեղասպանություն:

Անցյալ կիրակի «Նվագախմբի տղաները» Ռադեցկու մարշով անցան Գյումրվա փողոցներով:

Հիշեցնեմ, որ դա բրիտանական դրագունական գնդի զինվորական մարշն է:

Այսօր էլ հնդիկի տեսքով այս հայը, ով նույնիսկ չի պատկերացնում, թե ինչու են իրեն պարտադրել ստանձնել հենց ա՛յդ դերը: Դուք հասկանու՞մ եք, որ սա միայն լկտի խրախճանք չէ, սա հերթական սատանիստական ծես է:

Հենց Երևանի կենտրոնում՝ ՍՍՀՄ իրավահաջորդ՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի առջև՝ Զաքյան փողոցի վրա:

ՍՍՀՄ բոլոր ժողովուրդներն իրենց լուման ունեն ֆաշիզմը ջախջախելու և պանծալի հաղթանակով ազգերին ազատություն պարգևելու մեջ:

Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի առաջին հրամանատար Սիմոն Զաքյանը դրանցից մեկն է:

Նա թաղված է հենց իր անունը կրող փողոցի հարակից այգում:

Ինչու՞ «Պիվայի» փառատոնն իրականացվելու է ոչ թե Սարյանի, այլ հենց Զաքյանի՛ փողոցի վրա:

Արդյոք գարեջրի փառատոնի կազմակերպիչները չե՞ն փորձել պղծել թե՛ նրա, թե՛ ֆաշիզմը հաղթած բոլո՛ր ժողովրդներին...

Ի դեպ, հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրքերը

2-րդ Համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց դիվիզիաներն էին պահում մեր սահմաններում, որ հարմար պահին դարձյալ ներխուժեն և ավարտին հասցնեն իրենց նենգ ծրագրերը:

Սիմոն Զաքյանի գունդը 1941 թվականի օգոստոսին գտնվել է հենց այդ սահմանին՝ Իրանի կողմից:

Դա ռազմական անհրաժեշտություն էր:

Թուրքը դարձյալ մեր սահմաններին է, սակայն հայ ազգի համար այս օրհասակն օրերին նիկոլապետությունում կազմակերպվում են տարբեր խրախճանքներ:

Դա միայն այլանդակություն չէ:

Սա շատ խորը իմաստ ունի:

Ցավոք, ներկա Հայաստանում ես մենակ չեմ կարող կանխել հայրենիքումս իրականացվող գարշանքները:

Սակայն գիտեմ, որ Աստծո պատիժը թե՛ Նիկոլի, թե՛ նրա խունտայի հանդեպ, զարհուրելի է լինելու:

Սուրբ Եսայու մարգարեությունները վկա, ում Հիշատակի օրը հուլիսի 20-ին նշեց Հայ Առաքելական եկեղեցին:

Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ