ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հաշտության» երկու «պայմանագրերը»

Հաշտության» երկու «պայմանագրերը»
17.07.2023 | 08:19

Երբ Հայաստանի իշխանությունները գտնվում եին արևմտյան երկրների ազդեցության գոտում, արդեն երկու դեպք եղել է, որ Հայաստանը թուրքի հետ հաշտության պայմանագիր է կնքել:

ԱՌԱՋԻՆԸ Բաթումիի պայմանագիրն էր (ստորագրվել է 1918-ին), որի համաձայն «Հայաստանը» պետք է լիներ մոտ 12 000 քկմ թուրքական մի փոքրիկ գոմ, որի մասին գերմանացիները կատակով ասում եին՝ հայերը Սևանում լողանալու տեղ ունեին, բայց չորանալու տեղ չունեին:

Բաթումիի պայմանագիրը չեղարկվեց առաջին համաշխարհայինում զինադադար կնքվելուց հետո:

ԵՐԿՐՈՐԴԸ կնքվեց 1920-ի դեկտեմբերի 2-ին՝ Ալեքսանադրապոլի պայմանագիրը, որը շատ նման էր 1918-ին կնքված պայմանագրին, շատ քիչ տարբերությամբ: Այդ պայմանագրի համաձայն «Հայաստանը» պետք է լիներ մոտ

9-10 000 քկմ էլի մի փոքրիկ թուրքական կիսագոմ:

Տեքստն էլ տեղադրեմ ուսումնասիրեք:

Այդ պայմանագիրն էլ չեղարկվեց Մոսկվայի/Կարսի պայմանագրերով:

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ստորագրվել է 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև՝ Ալեքսանդրապոլի կոնֆերանսի ավարտից հետո:

Պաշտոնապես կոչվել է «Հաշտության պայմանագիր Թուրքիայի և Հայաստանի միջև»:

Բաղկացած է 18 հոդվածից:

1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև համարվում էր ավարտված:

2-րդ հոդվածով որոշվում եին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները:

Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հզ. ք. կմ.), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթի շրջանները հայտարարվում եին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն:

Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը:

Հայաստանի կառավարությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել:

Բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքներն «անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը:

Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր:

Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15սմ տրամաչափի հեռահար հրանոթներ(հոդված 4):

5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտությունը կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել նշված պայմանների կատարման կապակցությամբ:

Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան:

Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից, պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին, «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում կամ հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»:

Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են Թուրքիայի շահերը:

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել Հայաստանի տարածքում:

Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո:

Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ ոչ ճիշտ կատարումից:

Պայմանագրի մնացած հոդվածները վերաբերում եին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքներին:

Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը:

7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»:

Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի փոխհատուցումից: Փարիզի հաշտության կոնֆերանսի տվյալներով այդ գումարը շուրջ 19 մլրդ ֆրանկ էր:

Պայմանագիրը պետք է վավերացվեր մեկ ամսվա ընթացքում՝ ընդունման օրվանից:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ հայ և թուրք:

Խորհրդային Հայաստանի կառավարությունը չճանաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Ավելի ուշ՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում, Թուրքիայի հետ կնքվեց նոր պայմանագիր (Կարսի պայմանագիր):

Հիմա Նիկոլի խաղաղության դարաշրջանին սպասողներին չի հետաքրքրու՞մ թե ինչ պայմանագիր էին պատրաստվում կնքել, մեկը ես կասկած չունեմ, որ Ալեքսանդրապոլի պայմանագրից ավելի վատն է լինելու:

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ