Շուրջ երեք տարի է` Նիկոլն ու իր շայկան, սկզբնական շրջանում զգուշորեն ու քողարկված, հետո արդեն տոտալ կերպով, բերանի ծամոն սարքած խոսում են «արժանապատիվ խաղաղության» մասին։ Ամեն օր կառավարության նիստին կրկնում, թե «խաղաղության օրակարգն այլընտրանք չունի»։
Ժամանակին, երբ թշնամու հենց այս ծրագրերի մասին խոսում էի, ինձ որոշ իմաստակներ մեղադրում էին խուճապ տարածելու մեջ, այնինչ, նպատակը վտանգների կանխարգելման համար քայլեր հուշելն էր։
Պետականաշինության հիմնական դրույթներից մեկը կայանում է նրանում, որ պետության կողմից հետապնդվող որևէ գլոբալ նպատակ միայն այն ժամանակ կարող է համարվել իսկական նպատակ, եթե այն հասկանալի է հասարակությանը և արտացոլում է նրա շահերը։
Ամեն ինչ շատ պարզ է. եթե մենք կամք ու կազմակերպվածություն չունենք Երևանում նստած Ալիևի «կոլեգային» հեռացնելու, ապա դրսից ի՞նչ օգնություն ենք ակնկալում։
Ինչի ասես չի գնում թավշաբարոնը անհոգ կյանքի իմիտացիա ստեղծելու համար՝ գինու, գարեջրի, գրկախառնության օրեր կազմակերպելով: Նպատակը ամենաճկվող զանգվածի՝ երիտասարդության բարեհաճությունը նվաճելն ու պահպանելն է:
Շատերը ջղայնացել են՝ իմանալով, որ էս օրհասական վիճակում սրանք 9 000 000 000 (ինը միլիարդ) դրամ են ծախսել՝ ինչ-որ հայտնի ռեփերի համերգ կազմակերպելու համար:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: