ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ողջույն քաղաքական խավարասերներին

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ողջույն քաղաքական խավարասերներին
14.02.2013 | 12:43

Անուն առ անուն չեմ հիշատակի, քանի որ մեծամասնություն եք «քաղաքական դաշտում» և հատկապես, ինչպես պարզվեց, ընդդիմություն կոչվածի մեջ: Դուք միշտ խուսափում եք ուղիղ խոսքից և գերադասում եք մարդու դեմքին ժպտալով` հետևից չարախոսել, գողանում եք ուրիշի մտքերն ու փորձում յուրացնել, խոստում տալիս ու չեք կատարում, փախչում եք ցանկացած պատասխանատվությունից ու լույսից: Ձեզ հաճույք է պատճառում հիմա մութ անկյունում նստել ու ֆշշացնել բոլոր նրանց վրա, ով ասում է, որ մեր կյանքը հնարավոր է փոխել: Դուք դա չեք ուզում, որովհետև համարում եք, որ ձեզանով է աշխարհը սկսվել ու հիմա էլ առանց ձեզ պետք է որ հաստատ վերջանա, բայց դե, կարծես, չի վերջանալու: Մեծ հաշվով, երեք օր ունեք կողմնորոշվելու համար` գուցե ձեր բախտից մի ճիշտ բանի կողքին որոշեք կանգնել, իսկ եթե չէ, ապա կմնաք ձեր էդ մութ, խոնավ ու մաղձով լցված որջերում, բախտներդ կողբաք ու իրար միս կլափեք: Դե, այդ մեկն արդեն սկսել եք:Դուք մի բանի պետք կլինեք, երբ կհասկանաք, որ ձեզ կկարողանաք պաշտպանել միայն այն ժամանակ, երբ ուրիշի արածի ու ասածի ճշմարտությունը ունակ կլինեք ընդունել ու դրա մասին բարձրաձայն ասել: Առանց դրա ամեն մեկը տեսնում ու լսում է միայն ինքն իրեն ու ինքն իրենով էլ հիանում` տխմարի գործ:Րաֆֆիին, Պարույրին ու Հրանտ Բագրատայանին էլ երեք օր է մնացել` իրենց բռնած գործից հետ կանգնելու համար. հետո ոչ մի բան չեն կարողանա ինքնուրույն շտկել:

Դիտվել է՝ 4840

Մեկնաբանություններ