Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Բենամուկիի արձանը դրեք

Բենամուկիի արձանը դրեք
28.08.2024 | 09:31

Առաջիկայում Եղվարդ համայնքի տարածքում կտեղադրվի կաթոլիկների կողմից սուրբ հռչակված վանական Շարբելի արձանը։ Այդ արձանը դնելու նախաձեռնությունը պատկանում է ծագումով լիբանանցի գործարարների, այդ թվում` Նիկոլաս Աբու Ֆայսալին, ով Բագրատաշենում այգիներ ունի։ Ի՞նչ կապ ունի Եղվարդը կաթոլիկության, սուրբ Շարբելը` Հայաստանի հետ։ Ի դեպ, ադրբեջանական մամուլը ծաղրում է Հայաստանում թափ առած արձանաշինությունը։

Բենամուկիի արձանն էլ դրեք, գուցե նա՞ այս նեղ մաջալին Հայաստանին օգնի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ