-
17.02.2021|
22:02
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրահանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
-
17.02.2021|
22:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը:
-
17.02.2021|
21:59
«ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը:
-
17.02.2021|
14:41
Թուրքերենը պետք է դառնա միջազգային լեզուներից մեկը, հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի 2021-ին, կկազմակերպվի 224 միջոցառում 18 նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ։
-
17.02.2021|
14:37
Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են, տեղեկանում ենք Արցախի ԱԻ պետական ծառայության ֆեյսբուքյան էջից:
-
17.02.2021|
14:36
Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ հայկական բանակը, ոչ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» հարցազրույցում:
-
17.02.2021|
14:35
ԱԳ նախարար Այվազյանը հանդիպել Է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի ԱԳ, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին և նրա գլխավորած պատվիրակությանը:
-
17.02.2021|
14:24
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը) փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում:
-
17.02.2021|
10:16
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020-ի պատերազմից հետո թուրք պաշտոնատար անձինք քանիցս հիշատակել են, որ, հնարավոր է, պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը:
-
16.02.2021|
21:16
Փետրվարի 16-ին Իրաքի հյուսիսում քրդական Էրբիլ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ, որոնց թվում կա նաև ԱՄՆ զինծառայող։ Հրթիռային հարվածները հասցվել են օդանավակայից ոչ հեռու, ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ։
═/other" rel="nofollow">Այլ