Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար:
Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը:
Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»:
Ալիևը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը լքած 500 հազարից ավել հայերը և նրանց սերունդները երբեք չեն վերադառնա Ադրբեջան, բայց իր հովանավորությամբ և Նիկոլի պաշտպանության տակ գտնվելով 168 հազար ազերիները և նրանց սերունդները անպայման կվերադառնան Հայաստան և կիրականացնեն «Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է» ծրագիրը՝ փոխելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը:
Ադրբեջանցիների Հայաստան լցվելուց հետո, ընդամենը 20 տարի անց, հաշվի առնելով ազերիների բազմանալը և հայերի որոշ մասի չպայքարող և հայրենիք չսիրելու հանգամանքը, հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն:
Հատկապես Ալիևին առաջանային հետաքրքրում է Հայաստանի արևելքը և հարավը ադրբեջանցիներով լցնելու պահ:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ