Նայում ես գույնզգույն բերետներով ոստիկանների վայրագություններին և չես դադարում զարմանալ, թե նրանք ու՞մ են կրծքով ու մարմնի տարբեր մասերով պաշտպանում։ Հարցս ուղղում եմ հատկապես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, քանի որ շարքային ոստիկաններն ընդամենը բութ գործիքներ են:
Դեռ մի կողմ թողնենք, որ դու կատարում ես Արցախն ուրացած, Հայաստանի տարածքները վաճառքի հանած դավաճանի հրամանները։ Դու չունես նույնիսկ մասնագիտական պատիվ և արժանապատվություն։ Հակառակ դեպքում, դու, հանուն փողի, ստրուկի պես չէիր ծառայի այն չանձնավորությանը, որի սիրտը 2008 թվականին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց։
Ավետիք Իշխանյան