ՈՒրեմն, Աղազարյան Հովիկը Բագրատ Սրբազանին համեմատում է 19-20-րդ դարի ռուս ուղղափառ եկեղեցու քահանա, քաղաքական գործիչ Գեորգի Գապոնի հետ և ասում է, որ «իրավապահ մարմինները նույնպես հաշվարկել են տերտեր Գապոնի սատանայական պլանը՝ հունիսի 12-ը՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի օրը, հոկտեմբերի 27-ի վերածելու»:
Նախ, ըստ վկայությունների, ի տարբերություն Աղազարյան Հովիկի, քահանա Գապոնը վառ անհատականություն էր, ուներ գեղեցիկ արտաքին, անսպառ ֆիազիկական ուժ և շատ նման էր Հիսուս Քրիստոսին: Այսինքն, Բագրատ Սրբազանին քահանա Գապոնին նմանեցնելը հաճոյախոսության դրսևորում է:
1906 թ. քահանա Գապոնը դավաճանաբար սպանվում է: Այս իմաստով, վերջինիս Բագրատ Սրբազանի հետ համեմատելն իր մեջ սպառնալիքի ռիսկ է պարունակում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ