Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շարժվելու են Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ

Շարժվելու են Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ
08.06.2024 | 14:30

Երեկ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) 13-րդ Գլխավոր ասամբլեայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով։ Դրանցից որոշները, որոնք առնչվում են Հայաստանին, արդեն ներկայացվել են մեր մեդիա տիրույթում, ուստի ես կանդրադառնամ այն հայտարարություններին, որոնց անդրադարձ չի եղել, բայց կարևոր են մեզ համար։

«Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, և երբ սկսվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շատ բացահայտ և դիպուկ խոսքերը, որ «Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին», մեզ լրացուցիչ ուժ տվեցին։ Այս քաղաքական և բարոյական աջակցությունը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ Ադրբեջանը միայնակ չէ, և որ Թուրքիան մեր կողքին է 44 օր։ Ամեն օր թե՛ նախագահը, թե՛ մյուս պաշտոնյաները հայտարարություններ էին անում, որոնք մեզ հնարավորություն տվեցին ավարտին հասցնել հաղթանակի այս արդարացի գործը։ Որովհետև դուք լավ գիտեք, որ 44 օրվա ընթացքում Ադրբեջանը ենթարկվել է մեծ ճնշման տարբեր ուժային կենտրոնների կողմից։ Որոշ երկրներ նույնիսկ սպառնացին մեզ, բայց նման բարդ իրավիճակում Թուրքիայի աներկբա աջակցությունը, կրկնում եմ, մեզ լրացուցիչ ուժ և վստահություն տվեց, և մենք շնորհակալ ենք այս աջակցության համար։ Սա գիտի և գնահատում է Ադրբեջանի ողջ ժողովուրդը։

...Ես շատ ուրախ եմ, որ սա արդեն ընդհանրական մոտեցում է, միասնական գաղափար։ Թյուրքական աշխարհի հզորացումն ու միավորումը թյուրքական աշխարհը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը կվերածի համաշխարհային մասշտաբով մեծ ուժի: Որովհետև, ինչպես նշեցիք, գործող համակարգերը ճգնաժամի մեջ են։ Նրանցից յուրաքանչյուրն իր ճգնաժամն է ապրում։ Մեր ներուժը, ընդհակառակը, օրեցօր մեծանում է։ Ինչպես նշեցի, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ թյուրքական աշխարհն անսահման է, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Աճող ու երիտասարդ բնակչություն, բնական ռեսուրսներ, տրանսպորտային ուղիներ և միասնություն մեր մեջ: Այս միասնությունը բնական է, և դրա հիմքում ընկած են ընդհանուր արմատները: Ուստի այս միասնությունն ավելի ուժեղ և հզոր է, քան մյուսները։ Այսինքն՝ մեր միասնությունը հիմնված է էթնիկական և մշակութային արմատների վրա, և, իհարկե, պետք է գործնական քայլերով ամրապնդենք այդ միասնությունը»։


Սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ այս երկրները շարժվելու են Հայաստանի Սյունիքի մարզով իրենց համար արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ, քանի որ, իրենց ծրագրերի համաձայն, դա թյուրքական աշխարհը կապող օղակ է։ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել բանակցային առաջընթացի մասին ու նշել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի։ Իբր թե, ՌԴ-ն չի լինի, այլոք կլինեն, դե էլ միջանցքը ո՞նց է լինում, այսինքն՝ ՀՀ-ն, միևնույն է, չի լինի վերահսկողը: Ավելին ասեմ՝ նման տրամաբանություն չի գործի, եթե ճանապարհն անցնի Ադրբեջանի տարածքով։ Պատկերացնու՞մ եք՝ Իրանի տարածքով Նախիջևան կապի դեպքում Իրանը համաձայներ, որ երրորդ կողմ, ով ուզում է լինի, ուղեկցում ապահովի. իհարկե՝ չեք պատկերացնում։ Այնպես որ, ՀՀ իշխանություններն ակնհայտորեն շարունակում են առաջ շարժվել Էրդողանի ու Ալիևի երազանքների իրագործման ուղիով։ Իսկ վերջիններս էլ ունեն մեծ ծրագրեր, որոնք երկարաժամկետ առումով առհասարակ հարցականի տակ են դնելու ոչ միայն ժողովրդավարության, իրավունքների ու արժանապատիվ խաղաղության գաղափարը, այլև հայոց պետության գոյությունն առհասարակ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ