Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Մարդու արժեքները կառուցելը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ամուր թվացող բան

Մարդու արժեքները կառուցելը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ամուր թվացող բան
02.05.2024 | 06:55

Երբ չինացիները որոշեցին «խաղաղության դարաշրջանում» ապրել, նրանք կառուցեցին Չինական մեծ պատը: Նրանք կարծում էին, որ ոչ ոք արդեն չի կարող թափանցել այդ պատով։

Սակայն դրա կառուցումից հետո 100 տարվա ընթացքում 3 անգամ ավելի շատ ներխուժումներ եղան։ Թշնամիները երբեք կարիք չեն ունեցել մագլցելու այդ պատի վրայով, որպեսզի թափանցեն երկիր: Որովհետև նրանք կաշառում էին պահակներին և ներս մտնում դարպասներից։
Չինացիները բարձր ու հաստ պատեր էին կառուցել, բայց նրանք չէին կառուցել պատի պահակների կերպարը, բնավորությունը, արժեքները։
Մարդու արժեքները կառուցելը շատ ավելի կարևոր է՝ ճակատագրական է, քան ցանկացած ամուր թվացող այլ բան կառուցելը։ Սա այն է, ինչ այսօր պետք է մեզ։
Ինչպես ասում էր Ջեբրան Խալիլը. «Եթե ուզում ես ոչնչացնել ազգի քաղաքակրթությունը, երեք ճանապարհ կա.
1. Քանդել ընտանիքի կառուցվածքը,
2. Քանդել կրթական համակարգը,
3. Նսեմանել ազգի հեղինակություններին ու օրինակելիներին։
1. Ընտանիքը քանդելու համար նսեմացնում են մոր դերը, որպեսզի կանայք ամաչեն տնային տնտեսուհի լինելուց:
2. Կրթությունը քանդելու համար, նսեմացնում են ուսուցիչներին, իջեցնում են նրանց տեղն ու դերը հասարակության մեջ, որպեսզի աշակերտներն արհամարհեն նրանց։
3. Նսեմացնում են ազգի հեղինակություններին ու գիտնականներին, խարխլում են նրանց կերպարները, կասկածի տակ են դնում նրանց, որպեսզի ոչ ոք չհետևի նրանց օրինակին։
Երբ կորչում են գիտակից մայրերը, կորչում են նվիրյալ ուսուցիչները, իսկ հեղինակությունները վարկաբեկվում են, ազգը ոչնչանում է։
Ահա սա այն է, ինչ կատարվում է մեզ հետ այսօր։ Սա այն է, ինչ անում են մեզ հետ այսօր։ Սա այն է, ինչ մենք ինքներս անում ենք մեզ հետ այսօր։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ