ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճիվաղ Նաթանյահուն լուցկին մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին՝ անտեսելով նաև Եգիպտոսի սպառնալիքը-2

Ճիվաղ Նաթանյահուն լուցկին մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին՝ անտեսելով նաև Եգիպտոսի սպառնալիքը-2
16.02.2024 | 14:14

Հայաստանից այնքան հեռու և Հայաստանին այնքան մոտ

(սկիզբը` այստեղ)

Ինչ էր նախորդել Ռաֆահին Իսրայելի հասցրած ավիահարվածներին և ինչ սպասել դրանցից հետո:

Արաբական հինգ երկրների՝ Քաթարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն ալ- Շեյխը փետրվարի 9-ին հավաքվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ՝ քննարկելու Պաղեստինի հետ հրադադարից Իսրայելի հրաժարվելու և հրադադարի նոր պայմանները:

Բանակցությունների գլխավոր թեման Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ- ի միջև պատերազմը և հրադադարի մասին տապալված գործարքն է եղել: Իսրայելին հնարավոր զիջումների թվում է եղել ՀԱՄԱՍ- ի վտարումը Քաթարից: Արաբական երկրները փորձել են ՀԱՄԱՍ- ին համոզել՝ մեղմել հրեական պետության նկատմամբ պահանջները:

Ըստ էության, տեղի է ունեցել զինադադարի սակարկություն, սակայն առավել ուշագրավն այն է, որ նախարարները հանդիպմանը խոսել են ոչ միայն «անհապաղ և ամբողջական» զինադադարի հասնելու անհրաժեշտության, այլև «երկու պետությունների մասին որոշման իրագործման համար անշրջելի քայլեր ձեռնարկելու կարևորության մասին», այսինքն՝ պաղեստինյան պետության ստեղծման մասին, ինչը բխում է ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի 1948 թ. թիվ 181 և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թ. թիվ 242 բանաձևերից և միջազգային հանրության պահանջն է՝ մերժվող Իսրայելի կողմից:

Հանդիպումը տեղի է ունեցել 2 օր անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն մերժել էր ՀԱՄԱՍ- ի առաջարկած խաղաղության եռաստիճան ծրագիրը: Այն ներառում էր չորսուկես ամսով ռազմական գործողությունների դադարեցում, 130 իսրայելցի պատանդների վերադարձ՝ 1500 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, ինչպես նաև Գազայից Իսրայելի զինվորականների ամբողջական դուրսբերում։

Իսրայելի կառավարության ղեկավարը վերոնշյալ պահանջներն ավելի վաղ «զառանցանք» էր անվանել և խոստացել շարունակել ռազմական գործողությունները Գազայում: Նաթանյահուն հայտարարել էր նաև, որ ՀԱՄԱՍ- ի նկատմամբ լիակատար հաղթանակը մոտ է, և հավաստիացրել, որ կապահովի «Գազայի հավերժական զինաթափումը»: Թեև, ինչպես պարզել է «The New York Times» թերթը, փետրվարի 8-ին ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներն ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են, որ Իսրայելը նախկինի պես հեռու է ՀԱՄԱՍ- ի վերացումից։

Ինչպես նշել է սաուդյան «Al Arabiya» պորտալը, հնարավոր նոր պայմանների թվում, որոնք պնդում է Իսրայելը, ՀԱՄԱՍ- ի վտարումն է Քաթարից: Այնուհանդերձ, ինչպես արդեն հայտնի է, Էր Ռիադում կայացած բանակցություններն անօգուտ են եղել Իսրայելի և ՀԱՄԱՍ- ի միջև հրադադարի պայմանավորվածության հասնելու հարցում, և Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) փետրվարի 12- ի գիշերը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի ծայր հարավում գտնվող, Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքին:

Ռաֆահն, ինչպես ներկայացրել ենք վերլուծականի նախորդած մասում, իր նշանակությամբ սովորական քաղաք չէ ՀԱՄԱՍ- ի և, ընդհանրապես, Պաղեստինի համար, և այստեղ ավիահարվածներից հետո Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությունները կարող են պայթեցնել մերձավորարևելյան վառոդի տակառը՝ լայնամասշտաբ պատերազմի բոցերի մեջ ներքաշելով լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորմանը, ողջ Լիբանանին, Սիրիային, Իրաքին, անգամ Իրանին, Եգիպտոսին և արաբական այլ պետությունների:

Նույն օրը՝ փետրվարի 12- ին, Սիրիայի արտգործնախարարությունը, ТАСС- ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Իսրայելի ներխուժումը Ռաֆահ աղետալի հետևանքների կհանգեցնի: Իսրայելը վտանգավոր ծրագրեր է մշակում Ռաֆահ քաղաք ներխուժելու համար, որտեղ ապաստան են գտել ավելի քան 1,5 մլն պաղեստինցիներ, որոնք տեղափոխվել են Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական շրջաններից. այս մասին նշված է Սիրիայի ԱԳՆ-ի՝ SANA լրատվական գործակալությանը փոխանցած հայտարարության մեջ։

«Սիրիան նախազգուշացնում է Ռաֆայի վրա Իսրայելի հարձակման աղետալի հետևանքների մասին և դատապարտում է ԱՄՆ- ին, որը թույլ է տվել այդ անմարդկային մտահղացման իրականացման հնարավորությունը, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծված է փաստաթղթում:

Եվս մի քանի մեջբերում նույն հայտարարությունից. «Թվում է, թե Իսրայելի կառավարիչները գոհ չեն 2023 թվականի հոկտեմբերի 7- ի ագրեսիայի սկզբից ի վեր ավելի քան 28 հազար պաղեստինցիների սպանությունից, նրանց վրեժխնդրության ծարավը սահմաններ չունի»։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում «պատասխանատվության ենթարկել Իսրայելի ղեկավարությանը կատարված ռազմական հանցագործությունների համար՝ օգտագործելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանը»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ «միջազգային հանրությունը պետք է ապահովի Պաղեստինի բնակչության պաշտպանությունը ագրեսիայից, երաշխավորի փախստականների վերադարձն իրենց օջախներ և ապահովի նրանց մարդասիրական կարիքները»:

Ավելի վաղ, փետրվարի 7-ին հրեական պետության կառավարության ղեկավար Բենյամին Նաթանյահուն հայտնել էր, որ զինվորականները հրաման են ստացել նախապատրաստվել Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում մարտերի մեկնարկին: Երկու օր անց նա բանակին հանձնարարել էր պլան պատրաստել խաղաղ բնակչության տարհանման և այդ քաղաքում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման համար, ինչը, նկատենք, առանց ցամաքային գործողությունների, հնարավոր չէ:

Չնայած Սիրիայի ԱԳՆ վերոնշյալ հայտարարությանը, հրադադարի հասնելու ուղղությամբ արաբական մի շարք պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի գործադրած ջանքերին, Իսրայելի վարչապետը, ТАСС- ի փոխանցմամբ , X սոցցանցում փետրվարի 14- ին հայտարարել է.

«Մենք կպայքարենք մինչև լիակատար հաղթանակ, և դա ներառումէհզորգործողություններնաևՌաֆահում այն բանից հետո, երբ մենք թույլ կտանք քաղաքացիական բնակչությանը լքել մարտական գործողությունների գոտիները»:

Դեկտեմբերի 1-ին Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ- ին մեղադրել է նոյեմբերի 24-ից գործող հրադադարը խախտելու մեջ և հայտարարել, որ Գազայի հատվածում կրկին անցնում է ռազմական գործողությունների: Պաղեստինի իշխանությունները ԱՄՆ- ի վրա են դրել իսրայելական ագրեսիայի վերսկսման պատասխանատվությունը։

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS), «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , X- ում հայտնել Է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Ալ Ամալ» հիվանդանոցի մոտ ՑԱՀԱԼ- ի ինտենսիվ հարվածների մասին, ինչի հետևանքով շենքը վնասվել է:

PRCS- ը հաղորդել է նաև իսրայելական բանակի կողմից անկլավի կենտրոնական մասում գտնվող փախստականների «Ալ- Մագազի» ճամբարի հրետակոծության մասին, ինչի հետևանքով տուժել է առնվազն մեկ պաղեստինցի: Ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը հայտարարել է, որ հունվարի 29-ից Իսրայելը ՄԱԿ-ի գործակալությանը մերժում է «Նասերա» բժշկական կենտրոն մուտք գործելու հարցում: Կարծում ենք, պատճառը պարզ է՝ որպեսզի չտեսնվի, չիմացվի, չարձանագրվի այնտեղ իր կատարած ոճրագործությունը, աշխարհին հայտնի չդառնան պաղեստինցիների ցեղասպանության նորանոր փաստեր:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե