ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ չես բռնում գողի ձեռքը այդ դավաճանն ու տեղով սպառնալիքը, այդ զավթիչն ու քանդիչը ինքն է սկսում հոխորտալ

Երբ չես բռնում գողի ձեռքը այդ դավաճանն ու տեղով սպառնալիքը, այդ զավթիչն ու քանդիչը ինքն է սկսում հոխորտալ
16.11.2023 | 21:15

Իրական սպառնալիքը կամ՝ բուն սպառնալիքի կարկառուն անդամը խոսում է ՀՀ անվտանգությանն ուղիղ սպառնալիքի մասին և, «մոռանում» է նշել, որ այդ սպառնալիքը հենց ինքն է և իր ղեկավար մարմինը։ Իսկ Արցախի Հանրապետությունը, բոլոր միջազգային չափանիշներով ձևավորված ու 30 տարի շարունակ անխափան աշխատած նրա պետականության ինստիտուտները մշտապես եղել են այն վահանը, որն ապահովել է ինքը՝ իր և մայր հայրենիքի անվտանգությունը։

Հիմա, եկել են սրանք, իրենց հանձնողական «քաղաքականությամբ» թշնամի երկրի առաջ բացել են մեր երկրի բոլոր սահմանները, երկիրը դարձրել են բոլոր սպառնալիքների թիրախ, քանդել են բոլոր անվտանգային գոտիները ու, առանց ամոթի խոսում են Արցախի պետական ինստիտիուտների գոյության և կենսունակության պարագայում ՀՀ անվտանգության «սպառնալիքի» մասին։

Միշտ այդպես է պատմության ընթացքի մեջ, երբ չես բռնում գողի ձեռքը, երբ չես հեռացնում դավաճանին և չես պատժում օրենքով ու Սահմանադրորեն, այդ դավաճանն ու տեղով սպառնալիքը, այդ զավթիչն ու քանդիչը ինքն է սկսում հոխորտալ , մտացածին սպառնալիք «գտնել» ու բարբաջել։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Ոմն Սիմոնյան Ալեն այսօր լրագրողների մոտ այսպես է բարբաջել, երկրորդելով պուճուրիկ մի մարդու, ով նույնն ասել էր (սրանք պասերով են հանձնում ու քանդում երկիրը, իսկ սրանց «մարզիչը» նույն թշնամին է, չկասկածեք) մի քանի շաբաթ առաջ.

«Արցախում պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինչ-որ ինստիտուտներ պահելու կամ զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում: Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված/։

Հայտնի խոսք կա, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Սպառնալիքն ինքն է գոռում մտացածին ու կեղծ սպառնալիքի մասին, փորձելով քողարկել իր սև գործի քուղերը․.․ապարդյուն, ամեն ինչ տեսել ենք: Մնում է մեր քայլը՝ հեռացնել և պատժել (օրենքով) իրական զավթիչ, ներքին թշնամի սպառնալիքները:

16․11. 2023 թ.

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ