ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ցավալի փաստ

Ցավալի փաստ
13.10.2023 | 11:04

Աշխարհի մամուլը Արցախի վերացման, արցախցիների փախստական դառնալու, Ադրբեջանի և Թուրքիայի վայրագությունների մասին` լռում է։

Ընդ որում, ես և կոլեգաները փորձել ենք ներկայացնել իրական եղելիության, սեպտեմբերի 19-20-ին անդադար հրետակոծությունից հետո հայերի ջարդի ու բռնի տեղահանման մասին փաստավավերագրական նյութեր, բա՞յց...

Կարծես ինչ-որ մի տեղից` կենտրոնից, աշխարհի առաջատար լրատվամիջոցները հրահանգ ստացած լինեն, որ հայերիս հարցը արհամարհվի, որ մեր ճիշտը չլուսաբանվի։

Շատ ամոթ ու վիրավորական պահ է։

Լուսաբանում են Իսրայելի, Պաղեստինի պատերազմական իրադարձությունները, Աֆղանստանի մասին են գրում, ցույց տալիս, բայց Արցախի ողբերգության մասին ոչինչ, բացարձակապես ոչինչ չկա։

Այն ինչ էլ կա, մեր դեմ է։

Եվ եթե որևիցե մասմեդիայում էլ խոսվում է

հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ապա հայերին ակնհայտ նվաստացնում են, անվանում հիմար, անխելք, ոչ իմաստուն։

Բացահայտ հայ ազգն իդենտիֆիկացնում են Փաշինյանի վարած անգրագետ, ոչ հայանպաստ, ոչ սեփական երկրի շահերից բխող քաղաքականության հետ, և, ամեն դեպքում իմ տեսածներից, ոչ մեկում Հայաստանի նկատմամբ մեկ գրամի սիմպատիա նյութերի մեջ չի արտահայտվում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6338

Մեկնաբանություններ