Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ադրբեջանական ֆեդերատիվիզմը ճռճռում է

Ադրբեջանական ֆեդերատիվիզմը ճռճռում է
10.10.2023 | 09:05

Խորհրդային հավասարակշռությունը վերացավ ու Արցախի հայաթափմամբ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհայինի առաջ (ամեն ինչ այնպես, ինչպես հին գրերում):

Սա շատ երկար է տևելու ու պատկերացրեք, որ Իսրայելի թուլացած վիճակին զուգահեռ, սկսվի քրդական շարժումը կամ թալիշների շարժումը։

Ի դեպ, թալիշների հատվածում է գտնվում նավթի, գյուղմթերքների հիմնական պաշարը ( մոտ 80 տոկոսը):

Արցախի հայաթափմամբ ադրբեջանական ֆեդերատիվիզմը ճռճռում է։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ