Վերջին ողբերգական իրադարձությունները, Արցախի փաստացի կորուստը և հայերի հեռանալը իրենց հողից, բազում կարծիքներ են առաջացրել: Եթե մի բան տեղի է ունեցել, ապա կա պատճառ, կա հեղինակ: Եվ անգամ այս պրիիտիվ հարցում հայ հանրության շարքերում չկա կոնսենսուս:
Նորմալ մարդիկ մեղքը բարդում են Արևմուտքի և արևմտական իշխանության վրա Հայաստանում:
Իրենց ավելի իմաստուն համարող, մեղմ ասած, ոչխարները հեռուն են նայում՝ կապելով այս ազգային աղետը նախկին նախագահների հետ:
Թե բա՝ Սերժը իշխանությունը տվեց նիկոլին, թող չտար: Հինգ տարի է անցել, բայց մինչև հիմա այդպես էլ չհասկացան, որ Սերժը դրան իշխանություն չի տվել՝ Սերժը իշխանությունը թողել է Կարապետյան Կարենին, և որևէ մեկը նրան չհարցրեց, թե, ախպեր, ինչու՞ չվերցրիր իշխանությունը, այն ի՞նչն էր ինչը, որ խանգարեց քեզ առաջադրվել և ընտրվել վարչապետ: Կամ կարծիք կա, որ եթե երկիրը չթալանվեր նախկինների օրոք, ահագին զենք կլիներ Հայաստանում, և գերագույն նիկոլը կհաղթեր:
Սա արդեն ամոթ է. ժողվարչապետը միտումնավոր է պատերազմը տարվել, Ռուսաստանից եկած զենքն անգամ Արցախ չէր հասցնում: Հիշեք արցախցիների խոստովանությունները, ի վերջո, ձայնագրություններ կան:
Ինչևէ, եթե մի հարցի շուրջ չկա հանրային կոնսենսուս, այդ հարցը չի լուծվի, ողբերգությունը շարունակական կլինի: Այդ կոնսենսուսի բացակայության պատճառով այսօր վտանգված է Սյունիքը, հետո կվտանգվի Սևանը: Բայց շատ պարզ է ամեն ինչը, չէ՞, դժվար չէ հասկանալ, եթե կասկացող կամ հասկանալու ցանկություն ունեցող կա: