Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Սև խոռոչը կրկին ընդգծվեց Երևանի փողոցներում

Սև խոռոչը կրկին ընդգծվեց Երևանի փողոցներում
16.09.2023 | 16:38

Հերթական անգամ Երևանը պղծվեց ապասոցիալական տարրերի՝ հանրային նստվածքի ակցիայով։ «Իզմ»-եր չունեցող, կրթական ցենզից զուրկ, նյութապաշտ, ագահ սպառողական ու եսակենտրոն զանգվածների սև խոռոչը կրկին ընդգծվեց Երևանի փողոցներում և հրապարակներում։ Այն փողոցներում ու հրապարակներում, ուր մարդիկ մինչև այդ դուրս էին գալիս բացառապես հոգևոր ու գաղափարական մղումներով։

Պիղծ ռեժիմի օրոք կարմիր գծեր չկան այլևս։ Սև ու մութ զանգվածը՝ զուրկ ամեն տեսակ բարոյական չափանիշներից, տուրք տալով ստորին ու սատանայական ցանկություններին, հերթական անգամ փորձեց իրեն ցույց տալ՝ իշխանությունների դրդմամբ։

Սա օրուելյան անասնաֆերմայի հայկական ջոկատն է, որ ձգտում է խառնվել ինքլյուզիվ կապիտալիզմի անազգ, անկրոն, անդեմ, անսեռ, անսեփականություն զանգվածին՝ թքած ունենալով հայրենիքի կորստի, բազմահազար զոհերի, ազգային արժանապատվության վրա։ Նա այսօր ցնծում է սոցիալական ռևանշի գիտակցությունից։ Այն անպետք ու անօգուտ խավը, որ երբեք դեր չէր կարող կատարել շռնդալից արագացող տեխնոլոգիական դարում, սատանայական հաճույք է ստանում երկրի հարկային միջոցների ուզուրպացիայից։

Բայց տեղ չի հասնելու։ Մուրազը փորում է մնալու։

Մեկուսացնելու ենք ու պրոֆիլակտիկա անենք անտեսանելի գործիքներով։ Այն նույն գործիքներով, որ նրան դարձրել են սմարթֆոնով լյումպեն, բայց արդեն սեփական՝ ազգային մշակմամբ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ