Հիշում եք, որ հրապարակի միտինգի ժամանակ մի հոգի ծղրտում էր ու պնդում, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստան չի լինի։ Ես ի տարբերություն շատերի, վստահ եմ, որ սա գործում է անընդհատ թարմացվող ծրագրով, որի վերջին կանգառը Հայաստանի կազմաքանդումն է, ֆիզիկական վերացումը և դա կատարվելու է առնվազն հինգ տարվա ընթացքում։
Ինչու՞ եմ նշել կոնկրետ ժամկետ և ի՞նչ է սպասվում մեր երկրին:
Պարզ, հասկանալի լինելու համար, առաջադրենք մի քանի հարցեր և փորձենք դրանց պատասխանները ծառայեցնել մեր տրամաբանությանը։
Ովքե՞ր են Արցախի վերացման և ՀՀ կործանման հիմնական շահառու քաղաքական անձիք:
Դա հավաքական արևմտյան կեղծ լիբերալիզմն է, որի մահակը Էրդողանն է և արդի բյուզանդականությունը, որի կայսրական առաջնորդն է Պուտինը։
Այս երկու անձիք, իրենց բազմաքայլ կոմբինացիայով ներկա Հայաստանը բերել են անդունդի եզր, և թվում է, թե ամիսների հարց է մեր ճակատագրական վերջը։
Սակայն կա մեկ բան, որը բարձր և ուժեղ է ցանկացած բռնակալից. դա կյանքի տևողությունն է ընդհանրապես և քաղաքական կյանքի տևողությունը մասնավորապես։ Հազիվ քարշ եկող Էրդողանին և ամեն օր անդառնալի ծերացող Պուտինին մնացել է երևի ոչ ավելի քան հինգ տարի։
Հասկանալի է, որ երկու նախկին կայսրություների ղեկավարները փորձելու են հինգ տարվա ընթացքում վերջնական քայքայել, մասնատել Հայաստանը։
Ընդ որում, Հայաստանի մասնատումը լինելու է կարծես թե Բագրատունյաց Հայաստանի ողբերգական օրինակով։
1020 թվականին Անիի թագավոր Հովհաննես Աշոտը Բարսեղ Բուլղարասպան կայսեր ճնշման և օսմանցիների առաջխաղացման պայմաններում երկիրը կտակեց Բյուզանդիային, կտակ, որի մասին ժամանակի հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին գրում է. «…անդ եղեւ Հայոց կորստեան գիր և նամակ…»։
Կտակի եղելության լուրը ուշ հասավ Հայաստան, հետագայում արդեն Պետրոս գետադարձ կաթողիկոսը և Պատրիկ Վեստ Սարգիսն ավարտին հասցրեցին երկրի ոչնչացումը։
Կադաստրի վկայական փնտրող ՀՀ ներկա առաջին պաշտոնյան, ըստ երևույթին, փորձում է նմանօրինակ մի կտակ կազմել և այդ կտակի ժամանակակից տարբերակը խաղաղության պայմանագիր կոչված աղետն է, որով դրվելու է Արցախի հայաթափման և Հայաստանի քաղաքական սուվերեն կարգավիճակի փոփոխության մեկնարկը։
Ի՞նչ է պետք է անել:
Կա փրկության երկու տարբերակ։
1.Մարտավարական, որը կարող է լինել հանրաքվե հայաքվեն, որի օգնությամբ հնարավոր կլինի առկախել Արցախի հանձնումը։
2.Ռազմավարական, որը կարող է լինել հանրաքվեի արդյունքների հիման վրա քաղաքացիական լայն համախմբումը։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ