ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու գրասենյակի ղեկավարը գերիների հարցը քննարկել են դեսպանների հետ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու գրասենյակի ղեկավարը գերիների հարցը քննարկել են դեսպանների հետ
24.02.2021 | 17:36

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը փետրվարի 23-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Սվենսոն Պատրիկին և Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին են ներկայացրել 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի սանձազերզած մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:


Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի, քննարկման առանցքային թեմաներից էր նաև գերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը: Ներկայացուցիչը նշել է, որ պատերազմից հետո գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ:


Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաև Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր:


Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում։


Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ գերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69-ը։

Դիտվել է՝ 54352

Մեկնաբանություններ