ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երբ գաղտնաբառը գաղտնի չէ

Երբ գաղտնաբառը գաղտնի չէ
29.10.2012 | 15:57

Աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերությունը` «Կասպերսկու լաբորատորիան», հրապարակել է համացանցում ամենից հաճախ կիրառվող և ամենաթույլ գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը: Այս ցուցակը, կարելի է ասել, և՛ զվարճալի է, և՛ մտահոգիչ: Չէ՞ որ գաղտնաբառը քո անձնական վիրտուալ աշխարհը մյուսներից թաքցնող կարևորագույն միջոցն է, և եթե այն չափազանց հեշտ է, ապա հեշտությամբ էլ հնարավոր է կորցնել բոլոր տվյալները:
ՈՒշադիր նայեք այս ցանկին. գուցե ձեր գաղտնաբառն է՞լ է տեղ գտել այստեղ: Եթե այդպես է, խորհուրդ կտանք շատ արագ փոխել այն և ապահովագրել ձեր վիրտուալ «ես»-ը:
Եվ այսպես, «վատ» գաղտնաբառերի ցանկը.
1. password
2. 123456
3. 12345678
4. abc123
5. qwerty
6. monkey
7. letmein
8. dragon
9. 111111
10. baseball
11. iloveyou
12. trustno1
13. 1234567
14. sunshine
15. master
16. 123123
17. welcome
18. shadow
19. ashley
20. football
21. jesus
22. michael
23. ninja
24. mustang
25. password1


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 22992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ