Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Թուրքիայի ղեկավարության ձեռքերը նորից արյունոտ են

    Թուրքիայի ղեկավարության ձեռքերը նորից արյունոտ են

    07.04.2013| 17:18
    «Ես Սիրիայում եմ, իմ ժողովրդի հետ: Իմ մահվան կամ անհետանալու մասին շշուկները տարածում են Սիրիայի հակառակորդները»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույցում: Նա վստահեցրել է, որ ապրում է իր տանը, ոչ Իրանում է, ոչ էլ ռուսական ռազմանավի վրա:
  • Նա կտեսնի` ինչպես է ծաղկում սակուրան

    Նա կտեսնի` ինչպես է ծաղկում սակուրան

    07.04.2013| 17:17
    Քերոլայն Քենեդին` ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու դուստը, առաջիկայում կստանձնի Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պարտականությունները: Նրա թեկնածությունը օրերս կհաստատի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Քերոլայն Քենեդին նախկինում դիվանագիտական աշխատանք չի կատարել, նա փաստաբան է, գրող, աշխատում է հասարակական կազմակերպություններում:
  • Նոր պաշտոն 34 տարեկանում

    Նոր պաշտոն 34 տարեկանում

    07.04.2013| 17:15
    ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը փոխվեց` Վիկտորիա Նուլանդին փոխարինեց Ջեն Փսակին, որ նախկինում աշխատել է Սպիտակ տանը, եղել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբի մամլո քարտուղարը:
  • Նրանք չեն հավատում պատերազմին

    Նրանք չեն հավատում պատերազմին

    07.04.2013| 17:00
    ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ Մարտին Դեմփսին գտնում է, որ սպառնալիքները բնորոշ են Հյուսիսային Կորեայի մարտավարությանը: Նա ընդունում է, որ իրավիճակն անկանխատեսելի է, քանի որ Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարի քայլերը դժվար է հավարկել:
  • Երբ օրակարգը կազմում է վարչապետը

    Երբ օրակարգը կազմում է վարչապետը

    07.04.2013| 16:55
    Վրաստանը և Թուրքիան պայմանավորվել էին թուրքական ֆինանսավորմամբ Բաթումիում մզկիթ կառուցել, իսկ վրացիները մասնակցելու էին Թուրքիայի տարածքում վրացական երկու եկեղեցիների վերանորոգմանը: Սակայն Վրաստանի մշակույթի փոխնարախարար Մարինա Միզանդարին տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետը Բաթումիում մզկիթ կառուցելու հարցը հանել է օրակարգից:
  • Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

    Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

    07.04.2013| 14:24
    Երկու շաբաթ առաջ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան ստեղծել է նոր պետական համակարգ, որը պետք է ընտրի երկրի ժամանակավոր նախագահի։ Ջոտոդիան հայտարարել է, որ ժամանակավոր նախագահը երկիրը կղեկավարի մինչև ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 18 ամիս անց։ Ինքը՝ Ջոտոդիան, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։
  • Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

    Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

    07.04.2013| 14:09
    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր պնևմոնիայից։ Մանդելան բուժումը կշարունակի տանը։ 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 27-ին։ Մանդելայի տան մոտ հերթապահում են ոստիկանական մեքենաները։ Նրա առողջության մասին տեղեկություններ ստանալու համար այստեղ են հավաքվել նաև բազմաթիվ լրագրողներ։
  • Պայթյուն Իրաքում անցկացվող հանրահավաքում. կա 22 զոհ

    Պայթյուն Իրաքում անցկացվող հանրահավաքում. կա 22 զոհ

    07.04.2013| 14:07
    Իրաքի արևելքում գտնվող Բաակուբա քաղաքում անհայտ մարդիկ հարձակվել են նախընտրական հանրահավաքի մասնակիցների վրա։ Ավելի քան 22 մարդ է մահացել, 50-ը վիրավորվել են։
  • Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող ահաբեկիչներին

    Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող ահաբեկիչներին

    06.04.2013| 13:20
    Թուրքիան ուղղակիորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ հարցազրույց տալով թուրքական հեռուստաընկերություններից մեկին։ Նա նշել է նաև, որ շարունակելու է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ։
  • Չեռնոգորիայում նախագահ կընտրեն

    Չեռնոգորիայում նախագահ կընտրեն

    06.04.2013| 13:18
    Այսօր Չեռնոգորիայում լռության օր է։ Վաղն այս երկրի բնակիչները կմասնակցեն նախագահական ընտրությունների։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։