«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

    Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

    07.04.2013| 14:24
    Երկու շաբաթ առաջ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան ստեղծել է նոր պետական համակարգ, որը պետք է ընտրի երկրի ժամանակավոր նախագահի։ Ջոտոդիան հայտարարել է, որ ժամանակավոր նախագահը երկիրը կղեկավարի մինչև ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 18 ամիս անց։ Ինքը՝ Ջոտոդիան, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։
  • Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

    Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

    07.04.2013| 14:09
    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր պնևմոնիայից։ Մանդելան բուժումը կշարունակի տանը։ 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 27-ին։ Մանդելայի տան մոտ հերթապահում են ոստիկանական մեքենաները։ Նրա առողջության մասին տեղեկություններ ստանալու համար այստեղ են հավաքվել նաև բազմաթիվ լրագրողներ։
  • Պայթյուն Իրաքում անցկացվող հանրահավաքում. կա 22 զոհ

    Պայթյուն Իրաքում անցկացվող հանրահավաքում. կա 22 զոհ

    07.04.2013| 14:07
    Իրաքի արևելքում գտնվող Բաակուբա քաղաքում անհայտ մարդիկ հարձակվել են նախընտրական հանրահավաքի մասնակիցների վրա։ Ավելի քան 22 մարդ է մահացել, 50-ը վիրավորվել են։
  • Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող ահաբեկիչներին

    Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող ահաբեկիչներին

    06.04.2013| 13:20
    Թուրքիան ուղղակիորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ հարցազրույց տալով թուրքական հեռուստաընկերություններից մեկին։ Նա նշել է նաև, որ շարունակելու է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ։
  • Չեռնոգորիայում նախագահ կընտրեն

    Չեռնոգորիայում նախագահ կընտրեն

    06.04.2013| 13:18
    Այսօր Չեռնոգորիայում լռության օր է։ Վաղն այս երկրի բնակիչները կմասնակցեն նախագահական ընտրությունների։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։
  • Հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

    Հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

    06.04.2013| 13:16
    7,2 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնն Ինդոնեզիայի արևելքում գտնվող Արևմտյան Պապուա շրջանի լեռնային և ոչ խիտ բնակեցված շրջանում է։
  • Իրանի հարցով բանակցությունները փակուղի են մտել

    Իրանի հարցով բանակցությունները փակուղի են մտել

    06.04.2013| 13:13
    Արևմտյան դիվանագետների խոսքով՝ Ղազախստանում մեկնարկած բանակցությունների առաջին օրն Իրանը չի կարողացել միջուկային ծրագրի փակուղուց դուրս գալու հստակ առաջարկներ անել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
  • Հայրենիքը կանչում է Ասանժին

    Հայրենիքը կանչում է Ասանժին

    06.04.2013| 11:07
    Շվեդիայի Գերագույն դատարանի նախագահ Ստեֆան Լինդսկոգը Ջուլիան Ասանժին հրավիրում է Շվեդիա վերադառնալ: Նա պնդում է, որ այդ դեպքում հանցագործներին վերադարձնելու ԱՄՆ-ի հետ գործող համաձայնագիրը թույլ չի տա արտահանձնել WikiLeaks -ի հիմնադրին, որովհետև համաձայնագրով արգելվում է այն անձանց վերադարձը, ովքեր քաղաքական կամ ռազմական հանցանքների մեջ են մեղադրվում: Լինդսկոգը գտնում է, որ եթե նույնիսկ Ասանժը գաղտնազերծել է կարևոր տեղեկատվություն, դա շվեդական օրենքներով պատժի ենթակա չէ, բացի այդ` Շվեդիայում լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրողները լիակատար պաշտպանություն ունեն: Լինդսկոգը նաև գտնում է, որ Ասանժի գործը լրջորեն վնասել է դատարանի հեղինակությանը: Նա Ասանժին համարում է մարդ, «ով հանուն մարդկության բարիքի ազատ մուտք է ապահովել գաղտնի տեղեկատվության համար», իսկ պետության հանցագործությունների բացահայտումը երբեք չի կարող հանցագործություն լինել:
  • Արքաները ծնվում են հուլիսին

    Արքաները ծնվում են հուլիսին

    06.04.2013| 11:05
    2013-ի հուլիսին լույս աշխարհ կգա Մեծ Բրիտանիայի թագաժառանգը` արքայազն Ուիլյամը և հերցոգուհի Քեթրինը տղա են ունենալու: Մինչ այդ հայտարարվել էր, որ սպասվող երեխան աղջիկ է, հետո հայտնի դարձավ, որ տղա է: Ուիլյամն ու Քեյթը հրաժարվել են ավանդական երեկույթից, որի ժամանակ ընկերներն ու բարեկամները ապագա երեխայի համար նվերներ են բերում:
  • Առաքյալին վիզա չեն տալիս

    Առաքյալին վիզա չեն տալիս

    06.04.2013| 10:45
    Մեծ Բրիտանիայի իշխանությունն արգելել է երկրից դուրս բերել Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը: The Guardian–ը գրում է, որ «Առաքյալի գլուխը» (1516-1520) 300 տարի Դևոնշիրի հերցոգների սեփականությունն էր, 2012 թ. ներկա տերերը նկարը աճուրդի հանեցին Սոտբիում, և նկարը վաճառվեց 47,8 միլիոն դոլարով, որ ռեկորդային գին է թղթի վրա կատարված նկարի համար: Գնորդի անձը այն ժամանակ մնաց անհայտ, հիմա պարզվում է, որ նա օտարերկրացի է: