Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Ապստամբների շտաբի պետը մեղադրում է «Հզբոլահին»

    Ապստամբների շտաբի պետը մեղադրում է «Հզբոլահին»

    30.05.2013| 11:34
    Սիրիայի Ազատ բանակի շտաբի պետ գեներալ Սելիմ Իդրիսը BBC-ին տված հարցազրույցում մեղադրել է Լիբանանի շիաների «Հզբոլահ» խմբավորմանը Սիրիա ներխուժելու համար։ Գեներալի խոսքով՝ շարժման ավելի քան 7000 գրոհային է մասնակցել Քուսեյր քաղաքի վրա հարձակմանը։ Ֆրանսիայի արտգործնախարարի տվայալներով, այդ թիվը մոտ 3-4 հազար է։
  • Մեքսիկային սպառնում է «Բարբարան»

    Մեքսիկային սպառնում է «Բարբարան»

    30.05.2013| 11:31
    «Բարբարա» կոչվող տրոպիկական փոթորիկը մոտենում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին։ Չյապաս նահանգում տարհանվել են ափամերձ շրջաններում ապրող շուրջ 4200 բնակիչներ։ «Բարբարան» սլանում է Մեքսիկայի ափերին ժամում 13 կմ արագությամբ։
  • Նյու Յորքի քաղաքապետը մահաբեր թույնով նամակ է ստացել

    Նյու Յորքի քաղաքապետը մահաբեր թույնով նամակ է ստացել

    30.05.2013| 11:29
    Նախնական քննությունը ցույց է տվել, որ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին հասցեագրված նամակում առկա է եղել ռիցին թույնը։ Այդ մասին հաղորդում է ոստիկանությունը։ Նամակում, որ այդպես էլ չի հասել հասցեատիրոջը, սպառնալիքներ են քաղաքապետի հասցեին։ Գրության հեղինակին չի գոհացրել ԱՄՆ-ում հրազենի կիրառման մասին Բլումբերգի դիրքորոշումը։ Վերջինս կտրուկ դեմ է, որպեսզի զենքն ազատ կրեն։
  • ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին դատապարտող բանաձև է ընդունել

    ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին դատապարտող բանաձև է ընդունել

    29.05.2013| 23:59
    ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը ընդունել է բանաձև, որով քննադատում է սիրիական իշխանությանը, ինչպես նաև դատապարտում է արտասահմանցի քաղաքացիների մասնակցությունը կառավարական զորքերի մղած պայքարում։
  • Շևարդնաձեն` Սաակաշվիլիի դեմ

    Շևարդնաձեն` Սաակաշվիլիի դեմ

    29.05.2013| 13:38
    «Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու փորձերը», -ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն:
  • Ռուսները խախտել են վրացական սահմանը

    Ռուսները խախտել են վրացական սահմանը

    29.05.2013| 12:32
    Ըստ izvestia.ru-ի` Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 27 –ին հայտարարել է, որ 2008 -ի պատերազմից հետո Հարավային Օսիայի սահմանը պաշտպանող ռուսական սահմանապահներն ապօրինաբար տեղաշարժել են սահմանի գիծը ի վնաս վրացական կողմի: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կխաբեր Կեմոկլիձեն ասել է, թե ռուսական սահմանապահների գործողությունները անօրինական են ու, իր տեղեկություններով, սկսվել է նոր սահմանային գծի դեմարկացիա (սահմանազատում):
  • Պենտագոնը հերքել է Սիրիայի վրա հարձակման մասին լուրերը

    Պենտագոնը հերքել է Սիրիայի վրա հարձակման մասին լուրերը

    29.05.2013| 11:31
    Պենտագոնը չի պատրաստվում զինված միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին հակամարտությանը։ Երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջորջ Լիթը։
  • Վենեսուելայի նախագահին հետապնդում են

    Վենեսուելայի նախագահին հետապնդում են

    29.05.2013| 11:28
    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի աջ ուժերը և ամերիկյան իմպերիալիզմը հետապնդում են իրեն։ Ելույթ ունենալով Բոլիվար նահանգի բանվորների առջև՝ նա նշել է, որ այդ պատճառով ստիպված է հատուկ ուշադրություն դարձնել իր անվտանգությանը։
  • Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    29.05.2013| 11:27
    Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։
  • Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

    Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

    28.05.2013| 22:27
    Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատանքն է սկսել տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է Սոմալիի վերականգնմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ Սոմալիում իրավիճակի կայունացման ֆոնին համաժողովը նպատակ ունի ցուցադրել առկա հնարավորությունները՝ երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար։