ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Բուլղարիայի խորհրդարանը բլոկադայի է ենթարկվել

    Բուլղարիայի խորհրդարանը բլոկադայի է ենթարկվել

    24.07.2013| 12:00
    Բուլղարիայի նախարարները, պատգամավորները, արհմիությունների ներկայացուցիչներն ու լրագրողները՝ ավելի քան 100 մարդ, ոստիկանական գործողության արդյունքում այսօր կարողացել են լքել խորհրդարանի շենքը, որը 8 ժամ շարունակ շրջապատված էր ցուցարարների կողմից։ Երեկ՝ տեղի ժամանակով 19.30, բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին խորհրդարանի շենքի բոլոր ելքերը։
  • Փնտրում են կենդանի մնացած նացիստներին

    Փնտրում են կենդանի մնացած նացիստներին

    24.07.2013| 11:59
    ԱՄՆ-ում գործող Սիմոն Վիզենտալի միջազգային կենտրոնը Գերմանիայում կազմակերպել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ողջ մնացած նացիստների որոնում և պատասխանատվության ենթարկում։ Բեռլինում, Համբուրգում և Քյոլնում կախված է շուրջ 2000 նացիստի լուսանկար, որ արվել է Օսվենցիմում։ Կազմակերպիչները կոչ են անում տեղեկություններ հաղորդել այդ նկարներում պատկերված մարդկանց մասին։
  • Հայ զոհեր Սիրիայում

    Հայ զոհեր Սիրիայում

    24.07.2013| 11:54
    Հուլիսի 23-ին, ժամը 3-ին զինյալ խմբերի կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա գնդակոծվել են Հալեպից Բեյրութ ուղեւորվող 2 ավտոբուսներ, որոնց մեջ եղել են մեծ թվով հալեպահայեր: Կան զոհեր եւ վիրավորներ: Մահացածների տվյալները ճշտվում են:
  • Շտեֆան Ֆյուլեն Արևելյան գործընկերության մասին

    Շտեֆան Ֆյուլեն Արևելյան գործընկերության մասին

    24.07.2013| 11:53
    Բրյուսելում ԵՄ անդամ 28 և Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ԵՄ հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է.
  • Բրյուսելը հիշեցնում է, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները

    Բրյուսելը հիշեցնում է, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները

    24.07.2013| 11:51
    Բրյուսելը շարունակում է հիշեցնել, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները Արևելյան հարևանության ծրագրում դրական ցուցանիշներ արձանագրած երկրների առաջ, եթե այդ երկրները պատրաստակամ են շարժվել Եվրոպայի տնտեսության ուղղությամբ:
  • Դա պարզապես այլ միություն է

    Դա պարզապես այլ միություն է

    24.07.2013| 11:50
    Բրյուսելում հանդիպել են ԵՄ անդամ 28 և Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների արտաքին գործերի նախարարները` քննարկելու ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները: Արևելյան հարևանության 6 երկրներից Ուկրաինան նոյեմբերին պատրաստվում է ստորագրել Ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերը: Եվրոպայի հետ առևտրի ազատականացման բանակցությունները հաջող ավարտել են Մոլդովան ու Վրաստանը:
  • Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ

    Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ

    24.07.2013| 11:49
    Եվրամիության նախագահող երկրի` Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը ասել է, որ Հայաստան արդեն այս ամիս կարող է ավարտել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ի հետ:
  • Դիվանագիտական սկանդալ և «Մացապուրա» գործողությունը

    Դիվանագիտական սկանդալ և «Մացապուրա» գործողությունը

    23.07.2013| 12:51
    Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ազգային-ազատագրական շարժումների հետևանքով անցյալ դարի կեսերին ստեղծվեցին տասնյակ նոր պետություններ: Աշխարհի քաղաքական քարտեզը նշանակալիորեն փոխվեց: Նորանկախ որոշ երկրներ, գլխավորաբար` Աֆրիկայում, վռնդեցին նախկին գաղութարարներին և դռները լայնորեն բացեցին «սովետների» առաջ, որոնք հաճախ օգնել էին նրանց անկախության պայքարում:
  • Հռոմի պապը Բրազիլիայում է

    Հռոմի պապը Բրազիլիայում է

    23.07.2013| 11:30
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկշաբաթյա այցով ժամանել է Ռիո դե Ժանեյրո։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր կարգավիճակում։ Հռոմի պապը հանդիպել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։
  • ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    23.07.2013| 11:29
    Լիբանանի շիաների ՙՀզբոլահ՚ խմբավորումը շատ խիստ է արձագանքել Եվրամիության որոշմանը, համաձայն որի՝ խմբավորման ռազմական թևը մտցվել է ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում։ ՙՀզբոլահն՚ այս որոշումն անվանել է թշնամական, անարդար և ավելացրել, որ Բրյուսելը գործել է ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ։