-
02.09.2013|
11:15
Գոնդոլիերներին Վենետիկում արգելում են սերենադներ երգել ժամը 9.00-ից 20.00` ջրային տրանսպորտի աշխատանքի նոր կանոններով: «Անվտանգ նավարկության ծրագիրն» ունի 26 կետ, նպատակն է կանոնակարգել երթևեկությունը Մեծ ջրանցքով:
-
02.09.2013|
11:12
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան ի զորու է հակազդել ցանկացած արտաքին ագրեսիայի: «ԱՄՆ-ի սպառնալիքները չեն կասեցնի սիրիական ժողովրդի պայքարը ահաբեկչության դեմ և չեն փոխի պետության սկզբունքային դիրքորոշումները»:
-
02.09.2013|
11:10
Կահիրեում Արաբական լիգայի պետությունների խորհրդի 140-րդ նստաշրջանն է գումարվել` տարածաշրջանային կարևոր հարցերի, այդ թվում` Սիրիայի հարցի քննարկման համար:
-
02.09.2013|
11:08
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասել է, որ Ուկրաինան գնալու է եվրաինտեգրման ճանապարհով մինչև վերջ, ինչպես ամրագրված է ներքին ու արտաքին քաղաքականության մասին օրենքում:
-
02.09.2013|
11:07
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 7-ը հայտարարել է Սիրիայի խաղաղության համար աղոթքի համաշխարհային օր` խնդրելով աշխարհի 1.2 միլիարդ կաթոլիկներին և այլ կրոններ դավանող բարեգութ մարդկանց աղոթել Սիրիայի համար:
-
02.09.2013|
11:03
Թուրքիան անբավարար է համարում սիրիական հակամարտությանը սահմանափակ միջամտությունը, որի մասին հայտարարել էին ԱՄՆ-ի իշխանությունները:
-
02.09.2013|
11:00
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն ասել է, որ իր երկրի կառավարությունը ուշադրությամբ հետևելու է ԱՄՆ Կոնգրեսում Սիրիայի հարցով քննարկումներին:
-
02.09.2013|
10:58
Մայրաքաղաք Սանայում կրակել են Եմենի վարչապետ Սալեմ Բասիդվայի մեքենայի վրա: Թե նա, թե թիկնապահները ողջ են, ահաբեկչի մասին լրատվական գործակալությունները լռում են:
-
02.09.2013|
10:56
Երկու ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո բժիշկները թույլատրել են տուն գնալ Հարավաֆրիկյան հանրապետության առաջին նախագահ Նելսոն Մանդելային:
-
02.09.2013|
10:51
Ամերիկացի սենատորները մտադիր են փոփոխություններ մտցնել Սպիտակ տան կողմից ներկայացված բանաձևի նախագծում, որը նախատեսում է ռազմական գործողություններ Սիրիայի իշխանությունների դեմ։