-
30.11.2020|
23:08
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ղրիմի պլատֆորմի ստեղծման հարցում Թուրքիան Ուկրաինայի համար լավ գործընկեր կլինի՝ հաղորդում է «Անադոլու աժանս» կայքը:
-
30.11.2020|
23:07
Արվեստագետները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով գնացին Ֆրանսիայի դեսպանատուն։ Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։
-
30.11.2020|
23:06
ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Կապանի օդանավակայանը մնում է ադրբեջանական վերահսկողության տակ:
-
30.11.2020|
23:05
ՀՀ նախկին (2008-2018թթ.) ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացն ու զարգացումները:
-
30.11.2020|
23:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
-
30.11.2020|
22:59
Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծավալում է Հյուսիսային Աֆրիկայից Կովկաս ազդեցության ընդլայնման ռազմական արշավ, նրա ուժերը շարունակում են ապավինել հզոր զենքին՝ ռազմաճակատի դաշտում առավելություն ստանալու համար, միևնույն ժամանակ՝ մոբիլիզացնելով տարբեր տարածաշրջաններում ռազմական միջամտության ներքին աջակցությունը:
-
30.11.2020|
22:52
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի միջոցով՝ ֆեյսբուքում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
-
30.11.2020|
22:44
Անհրաժեշտ է ներգրավել քաղաքական գործիչներին և բոլոր շահագրգիռ կողմերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում՝ ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ կազմակերպության նիստում:
-
30.11.2020|
22:43
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
-
30.11.2020|
22:36
Մոլդովայի ընտրյալ նախագահ Մայա Սանդուն պնդել է ռուսական զորքը ինքնահռչակ Մերձդնեստրից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Քիշնևում ասուլիսում Սանդուն ասել է, թե մտադիր է Ռուսաստանի հետ այդ հարցով երկխոսություն սկսել։