ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարությանը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից վերադարձել են Սիրիա:
Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել հետագա տարածմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Նա ընդգծել է, որ շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով խաղաղապահներ կան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցեր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտադրության մասին լայն արձագանք է գտել Հայաստանի փորձագիտական շրջանակներում:
Ադրբեջանի նախագահը ցանկանում է արագ ճանապարհ կառուցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ հայտարարելով, որ առանց դրա Երևանը տասնամյակներ շարունակ զրկված է եղել եկամուտներից:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։