ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Կին քաղաքապետը կբացառի ոչ արդյունավետ կառավարման մոդելին համապատասխանող վարչակարգի կայացումը»

«Կին քաղաքապետը կբացառի ոչ արդյունավետ կառավարման մոդելին համապատասխանող վարչակարգի կայացումը»
19.05.2009 | 00:00

«ՕԵԿ-Ը ԿՍՏԱՆՁՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԵՄԻԴԱՅԻ ԴԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ է զրույցը տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր («Օրինաց երկիր» կուսակցություն) ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ հետ
-Նախ` հակիրճ ձևակերպենք` ի՞նչ է ավագանին ընդհանրապես, ապա հստակեցնենք` ինչպիսի՞ն պետք է լինի ընտրովի քաղաքապետը։

-Համաձայն «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 26.12.2008 թ.) 11-րդ հոդվածի. ա) ավագանին վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ և բ) ավագանին ինքնակառավարման բարձրագույն մարմին է։ Ավագանին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և պետք է գործի միայն ի շահ Երևանի` համայնքի և իր անունից, հօգուտ երևանցիների։
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ասելիքս կձևակերպեմ այսպես. ներկա բարդ սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյա-հոգեբանական իրավիճակից դուրս գալու համար միակ ելքն է ընտրել այնպիսի քաղաքապետ (կուսակցության ներկայացուցիչ, առաջնորդ), որը ա) կապ չունի հնի հետ, բ) կապ չունի օլիգարխական կապիտալի և կորպորատիվ շահերի հետ, մաքուր է, չի հետապնդում խիստ անձնավորված շահեր, գ) կապ չունի չարի հետ, ունի հստակ գաղափարներ, ռազմավարական ծրագրեր, մրցունակ է, պրոֆեսիոնալ, գիտարար և հավասարակշռված, դ) նրա որդեգրած ռազմավարությունը բխում է երևանցիների շահերից։
-Ձեր բառերի ենթատեքստում այն միտքն է, թե անհրաժեշտ պահանջները բավարարում են կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացրած գաղափարները, ռազմավարական ծրագրերը և թեկնածուն:
-Միանշանակ, որովհետև մեր հաղթանակի պարագայում. ա) կբացառվեն հնարավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամերը, հակասությունները մնացած քաղաքական ուժերի միջև, բ) Երևանը դուրս կգա ավելի կենսունակ և մրցունակ սպասվելիք ճգնաժամերից, գ) ՕԵԿ-ը կստանձնի հայկական քաղաքական Ֆեմիդայի դերը և պատասխանատվությունը։
-Ձեր կարծիքով, հոգեբանորեն մենք պատրա՞ստ ենք հանդուրժելու կին քաղաքապետի գոյությունը։
-Կարծում եմ` այո՛։ Կին քաղաքապետը կբացառի ոչ արդյունավետ կառավարման մոդելին համապատասխանող վարչակարգի կայացումը, ռեվանշիզմի հնարավորությունը, անօրինականությունները, չարաշահումները, որոնք չեն բխում մեր ժողովրդի շահերից։ Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ ավագանին կիրականացնի վերահսկողություն։ Իսկ քաղաքապետը կկազմակերպի ավագանու և քաղաքապետարանի աշխատանքները` ի նպաստ Երևանի և երևանցիների։
-«Իրավունքը de facto»-ին (թիվ 33, 2009) տված հարցազրույցում ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել էր, թե Հեղինե Բիշարյանը «մեկուկես տարի առաջ Շենգավիթի համայնքում կարողացավ հավաքել շուրջ 14 հազար քվե, ընդ որում` որպես մեծամասնական թեկնածու, և այդ քվեների թիկունքում չկային ո՛չ բռնաճնշումներ, ո՛չ ընտրակաշառք»։ Պարոն Բաղդասարյանի ասածի ֆոնին փորձենք ճշտել, թե մայիսի 31-ին հասարակության ո՞ր շերտն է կազմելու ձեր ընտրազանգվածի միջուկը։
-Իհարկե, այն, որը փորձում է կառուցել և պայքարել ապագայի համար։
-Եվ բնակչության ո՞ր տոկոսն է կազմում պայքարողների զանգվածը։
-Շուրջ 60 տոկոսը։
-Ի՞նչ կասեք անտարբերների մասին։
-Ընդամենն այն, որ քաղաքացին, որը չի մասնակցում ընտրություններին, ստեղծում է նախապայմաններ և հնարավորություններ, որոնց պատճառով տուժում են մարդիկ, ովքեր մասնակցել են ընտրություններին։ Օգտվելով առիթից` դիմում եմ բնակչության ակտիվ 60%-ին։ Խնդրում եմ` իրազեկեք ձեր հարևաններին, բարեկամներին, ընկերներին, որպեսզի անպայման մասնակցեն ընտրություններին։ Դիմում եմ պասիվ քաղաքացիներին` չունենալով քաղաքական դիրքորոշում կամ դեմ լինելով քաղաքական ուժերին, խաչ քաշեք քվեաթերթիկի վրա և գցեք արկղի մեջ։ Դրանով իսկ ազատեք հայ ժողովրդին հնարավոր չարաշահումներից և կեղծիքներից, արյունահեղություններից։ Հետո ոչ մեկին, բացի ձեզանից, չմեղադրեք։
-Ինչպե՞ս կցանկանաք ավարտել Ձեր խոսքը։
-Կվկայակոչեմ մի հատված Գարեգին Նժդեհի բաց նամակից, որը նա ուղղել էր հայկական ծագում ունեցող անգլիախոս գրող Մայքլ Առլենին. «Խորը մտածեք այն մասին, որ մեր պատմության ամբողջ ընթացքում հարուստ հայերը չբարեհաճեցին օգնության ձեռք մեկնել հայ մտավորականին։ Բացի դրանից, նրանք երբեք էլ չէին փորձել սերտանալ այն մարդկանց հետ, ովքեր ի զորու էին թեթևացնել մեր ազգի ճակատագիրը։ Միայն Իզմիրում ապրող հայերի հարստությամբ հնարավոր էր գնել ամբողջ Հայաստանը։ Այդ հարստության, որը քեմալականները քամուն տվեցին, չնչին մասը նույնիսկ բավական կլիներ, որ հրեաների նման մենք էլ գնեինք մարդկության 3/4 մասի սերն ու կարեկցանքը։ Եվ թող անիծվի այդ չափազանց հարստասիրությունը` մեր անցյալ և գալիք չարիքների պատճառը»:
Զրուցեց Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ