«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բառադի պոռոտի պաթոս

Բառադի պոռոտի պաթոս
04.02.2024 | 15:11

Ողբամ քեզ նիկոլյան Հայաստանի զինված ուժեր և հատկապես Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որ իրեն «ռազմագիգանտ» կարգած,

բայց իրականում «ռազմադիլետանտ» պոպուլիստը, ով պարտության, ստի ու կեղծիքի մարմնացումն է, պետք է «աշխատություններ» գրի հայ զինվորականների համար ու ինքն իրեն փառավորի ֆեյսբուքյան էջում:

Մեյմուն «ռազմագուրուն» Արցախի պատերազմի ողջ խրոնոլոգիան ամբոխահաճո՝ «հաղթելու ենք», «գյոռբագյոռ» ու «դագդիգական նահանջ» պատրանքներով ապականելուց, գլխներիս լոլո կարդալուց ու ազգի ականջներին լապշա կախելուց հետո, տաք տեղը նստած՝ «Ռազմարվեստ. Ցամաքային ճեղքում» վերտառությամբ գիրք պետք է հրատարակի:

Ավելին՝ էյֆորիկ շոկի տակ մնացած անինքնասեր ինքնասիրահարվածն իրենով պետք է հիանա, թե բա «հեղինակի համար հաճելի է, երբ գիրքդ երեք տարի է չի դադարում ակտիվորեն վաճառվել», հիմա էլ ֆեյսբուքում ավետի, թե բա «շուտով կավարտեմ նոր աշխատությունս, որը կկոչվի ԲԱՐԴԱԿԱԶՄ/ԲԱԶՄԱՇԵՐՏ ՊԱՏԵՐԱԶՄ»…

(Տեսնես Շուշիի փայլուն օպերացիան գրքի մեջ ներառե՞լ է…):

Վա՜յ չունենանք մենք քեզ պես պատերազմի վերաբերյալ «աշխատություն» գրող, առավել ևս՝ պառաժի վարպետ ռազմական էքսպերտ:

Վա՜յ ձեզ՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտի ունկնդիրներ, որ հերիք չէ ունեք նման ինստիտուտի պետ, վրադիր էլ, ըստ «հեղինակի», պետք է հնարավորություն ունենաք ուսումնասիրել ապագա պատերազմների հիմնարար նոր հայեցակարգը:

Վա՜յ մեզ, որ հերիք չէ մի պատուհաս ստրատեգ, գերագույն գլխավոր հրամանատար ունենք, հրաձիգը ատրճանակից չտարբերող պատմության դասատու պաշտպանության նախարար, վրադիր էլ՝ ցցուն բլեֆիստ, ով պարտության ու կատարյալ ֆիասկոյի վրա ռեպուտացիա է ստեղծում ու այն «ուտվում է»:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ