Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

2024-ի հնարավոր զարգացումները

2024-ի հնարավոր զարգացումները
12.01.2024 | 08:25

2024 թվականը աշխարհում և մեր տարածաշրջանում լարված է լինելու։ Դրա մասին են վկայում գերտերությունների կողմից արվող նախապատրաստական քայլերն ու նախընտրական-հետընտրական ծրագրերը։

2024-ին նախագահ են ընտրելու միաժամանակ ՌԴ-ում և ԱՄՆ-ում։ Մեկին՝ գարնանը, մյուսին՝ աշնանը։ Երկու ընտրությունների արանքում տեղի կունենան լրջագույն գործընթացներ։

Մասնավորապես․

2024թ․ մարտի 17-ին ՌԴ-ում նախագահ կընտրեն Վլադիմիր Պուտինին։ Դրանից հետո ռուսական գործողությունները Ուկրաինայի նկատմամբ կմտնեն եզրափակիչ փուլ ու կմոտենան վերջնակետին, մանավանդ որ, ուկրաինացիները արդեն համարյա ոչ զենք ունեն, ոչ փող։ ԱՄՆ-ն էլ այլևս չի ֆինանսավորում, 2023-ի դեկտեմբերին վերջին օգնությունն է ուղարկել։

2024թ․ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահական ընտրություն։ Դեմոկրատների կողմից գործող նախագահ Ջո Բայդենը չի էլ դնի իր թեկնածությունը, իսկ հանրապետական նախկին նախագահ Թրամփը հայտարարել է, թե ինքը ամեն դեպքում կառաջադրվի։ Եթե հաջողության հասնեն հանրապետականները (իսկ վերլուծաբաններն ասում են՝ կհասնեն հաջողության), ապա ԱՄՆ-ը չի շարունակի պատերազմը և կգնա Ուկրաինայի մասնատման ճանապարհով՝ պայմանավորվելով ՌԴ-ի հետ։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումը ավարտին կհասցվի։

ՌԴ նախագահի ընտրությունից հետո մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություն 7 ամիս ժամանակ է։ Այդ ընթացքում էլ կլինեն հենց հիմնական իրադարձությունները։ Ի դեպ, ԱՄՆ-ում նախագահ ընտրել են նաև 2020թ․ նոյեմբերի 3-ին։ Նույն օրերին Ադրբեջանը, Թուրքիայի, Անգլիայի, Իսրայելի, Պակիստանի բացահայտ աջակցությամբ և Նիկոլի հետ գործարքով, հարձակվեց Արցախի վրա։

2024-ի փետրվարի 17-ին նախագահական ընտրություն է լինելու նաև Ադրբեջանում։ Վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը կսպասի մինչև ապրիլ, որ ՌԴ-ում էլ հանդարտություն լինի։ Եվրոպան էլ որոշ արմատական փոփոխություններ կանի և գործարքի կգնա Ռուսաստանի հետ, ինչից հետո պիտի սկսվեն համաշխարհային ու տարածաշրջանային հիմնական հանգուցալուծումները՝

-Ուկրաինայի բաժանում երկու մասի Դնեպր գետով

-Անգլիացիների կողմից ուրանի պաշարների զավթում Արցախում

-Սյունիքի և Գեղարքունիքի նկատմամբ ոտնձգություն Ադրբեջանի կողմից

-Հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ սրում և ընդհուպ մինչև բախում

Մինչև 2024-ի նոյեմբեր ԱՄՆ-ն զբաղված է լինելու իր ներքին հարցերով, և դա միանշանակ օգտագործվելու է այլ խաղացողների կողմից աշխարհում սեփական դիրքերն ամրացնելու համար։

Հայաստանը 2024-ին պիտի ազատվի Նիկոլ Փաշինյանի կլանից և ձևավորի իր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ծրագիրը, որպեսզի կարողանանք 2025 մտնել գալիքի ավելի հեռանկարային ծրագրերով՝ այս տարի գոնե պահպանելով այն, ինչ ունենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ