Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երբ վերանում է սահմանը

Երբ վերանում է սահմանը
19.12.2023 | 11:05

Որևէ պատերազմ, խրախուսվի դա «չարի առանցք» Ռուսաստանի, թե «հումանիստ» Արևմուտքի կողմից, չի կարող «մարդասիրական» դեմք ունենալ:

Իսրայելական ՑԱԽԱԼ-ը գնդակահարում է գերեվարված սեփական երեք քաղաքացիների՝ նրանց շփոթելով ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ:

Ընդ որում, գնդակահարվածների ձեռքին եղել է «սպիտակ» պաստառ ու այս դեպքում՝ որևէ նշանակություն չպետք է ունենար նրանց էթնիկ պատկանելիությունը:

Իսրայելակա- պաղեստինյան պատերազմը «նվեր» էր բոլոր այն առաջնորդների համար, որոնց Արևմուտքը «բռնապետ» է անվանում, որովհետև այս պատերազմը բացահայտեց, որ Արևմուտքի «հումանիզմը» և շատ բռնապետերի արժեքային համակարգը նույնական է, երբ հերթը հասնում է կոնկրետ շահերի սպասարկմանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ