ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Եկեղեցին մնացել էր դպրոցի մեջ

Եկեղեցին մնացել էր դպրոցի մեջ
02.11.2023 | 09:38

Իմ դպրոցը։

Սա վաղուցվա նկար է. էս ժամանակ ես դեռ չէի էլ ծնվել, իսկ դպրոցն արդեն կար։

Դպրոցի տեղը եկեղեցի է եղել։ Եկեղեցին քանդել են ու տեղը դպրոց կառուցել։ Էն տարիներին եկեղեցի քանդելը սովորական բան է եղել, ոնց որ հիմա՝ եկեղեցի կառուցելը, բայց քանդողները մի բան չեն իմացել. եկեղեցու շենքը կարելի է քանդել, բայց եկեղեցին քանդել հնարավոր չի։ Մարդը միայն իր շարած քարերը կարող է հավաքել, բայց եկեղեցին հո քարերը չե՞ն։

Ու էդպես եկեղեցին մնացել էր դպրոցի մեջ, ու դա իմ դպրոցն էր, որտեղ ես մի ամբողջ կյանք եմ անցկացրել։ Ես՝ որպես մարդ, հենց էս դպրոց-եկեղեցում եմ ձևավորվել։ Իմ դասընկերները դարձել են իմ կյանքի ընկերները, որոնց հետ ես մինչև էսօր հարազատի պես եմ, իմ ուսուցիչներն ինձ միայն գիտելիք չեն տվել, այլ պլաստիլինի նման մարդկային ձև են տվել իմ դեռ չկարծրացած հոգուն։

Էս շենքի ամեն մի քարը մինչև էսօր պահպանում է իմ հայացքի հետքերը, հիշողություններն իմ սովորած ու չսովորած դասերի, իմ բազմաթիվ սիրահարությունների, հիասթափությունների, ուրախությունների ու տխրությունների մասին։

Իմ դպրոցը․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ