«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Երկիրը ծախում են բոլորի աչքի առաջ

Երկիրը ծախում են բոլորի աչքի առաջ
10.10.2023 | 12:18

Հույս ունեմ, որ Հայաստանի ընդդիմությունը չի սպասում հերթական հակահայկական քայլին, որից հետո կրկին կսկսի «Հայրենիք փրկել»: Այսօր ակնհայտ է, որ թշնամին ամեն գնով ուզում է ստանալ Հայաստանից 8 գյուղեր և բռնակցված պահել Հայաստանից օկուպացված տարածքները։

Ընդդիմությունը կամ հիմա պետք է խոսի (նկատի ունեմ՝ գործի), կամ պետք է լռի հավիտյան։

Ընդդիմություն ասելով նկատի ունեմ ո՛չ թե «հաճախորդ-կուսակցությունները», այլ ժամանակ առ ժամանակ փողոցային պայքարի կոչ անողներին։

Սրանով հանդերձ, արդեն վստահ եմ, որ գործող ընդդիմությունն ինքը առաջին հերթին պետք է ինքնալուծարվի, թույլ տալով իր մեջ եղած խելացի և կարող անհատներին, ովքեր կեղտոտված չեն հին ու նոր կեղտերով, դուրս գալ և համալրել կամ հիմք դառնալ նոր հակաէլիտայի համար։

Թե չէ մի տեսակ ոչնչով չի տարբերվում Փաշինյանի գործողություններից` կատարված փաստից հետո դուրս գալ փողոց ու աղաղակել, թե երկիրը ծախել են։

Երկիրը ծախում են բոլորի աչքի առաջ, ու եթե բոլորը լռում են, ուրեմն դրանից հետո կարիք չկա դուրս գալ փողոց ու բողոքել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ