ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մշակույթի օգուտն ու վնասները

Մշակույթի օգուտն ու վնասները
15.09.2023 | 12:25

Այս թեման չափազանց կարևոր է: Փորձեմ պարզաբանել, թե ինչպես մշակույթը կարող է լինել օգտակար և վնասակար։

Մշակույթը բովանդակում է մարդու ողջ ստեղծածը` վաղնջական ժամանակներից մինչև մեր օրեր։ Նշեմ մշակույթի շերտերը՝ գեղջկական կամ պարզունակ՝ տարերային մշակույթ, ազատների կամ իշխանական՝ կազմակերպված մշակույթ, թագավորական՝ ընտրողական մշակույթ, և վերջում` ծիսական՝ սրբագործված մշակույթ։ Այսպիսի բաժանումն իհարկե պայմանական է, սակայն այդ մասին իրազեկված լինելն անհրաժեշտ է: Ներկայացված շերտերն ունեն ստորին ու վերին եզրեր: Գեղջկականի վերին եզրը մոտ է իշխանականի ստորին եզրին, և այդ մերձ շերտերը փոխլրացնում են միմյանց։ Միայն ծիսական մշակույթն է, որ բոլոր շերտերում դրսևորվում է այնպիսին, ինչպիսին կա` պարզունակ ծիսական։ Պարզունակ մշակույթը գոյություն ունի միշտ, բոլոր ժամանակներում: Այն չեզոք է, սակայն երբ ազգի մեջ սկսում է տարածվել միայն այս որակը` թափանցելով նրա կազմակերպման բոլոր ձևերում (կրթություն, կառավարում, բարոյական նորմեր և այլն), արդեն իրենից վտանգ է ներկայացնում։ Հետզհետե ծավալվելով` այն նվաճում է նաև ողջ վերնախավը և դառնում խիստ վտանգավոր` աղավաղելով ողջ մշակույթը` հանգեցնում մշակույթի դրսևորման բացասական ձևի։

Վերջին դարերում և հատկապես մեր նվիրական հաղթանակից հետո, ցավոք, մնացինք այս աղճատված ու թերի մշակույթի ազդեցության ներքո, և հենց դա է մեր գլխավոր բացթողումը։ Ու քանի դեռ դուրս չենք եկել այդ ցածրորակ ու մանիպուլյատիվ մշակութային դաշտից, ոչ մի հաջողություն չենք կարող արձանագրել։ Քանզի այդ դաշտը, հագեցած լինելով նյութական, մտավոր և հոգևոր աղբով, դարձել է պատուհաս մեր գլխին։ Մեր քաղաքական մտածողությունը նույնպես աղճատվում է այդ ծայրահեղ լարված ու ցածրորակ ձևերից, և թվում է` պարզապես չկա լուծում։ Ահա թե ինչու խիստ անհրաժեշտ է դարձել ազատ ու անկախ ազգային մշակութային բովանդակության ձևավորումը, ինչի համար խթան կարող է լինել հազարամյակների մեր հարուստ մշակույթը։ Համոզված եղեք, որ այդ բովանդակության միջավայրում կծնվեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն ազգային անվտանգության պահպանման և հզոր պետություն կառուցելու մեր երազանքի իրագործմանը: Այլապես կմնանք մեր իսկ ստեղծած ճահճուտում և կլսենք այնտեղից հնչող չարագույժ աղմուկը։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ