ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նվազեցվում է Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի կարգավիճակը

Նվազեցվում է Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի կարգավիճակը
11.09.2023 | 11:28

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Շուլգինովը հայտարարել է Ռուսաստանից Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրերի մասին: Նախատեսվում է, ըստ Շուլգինովի, դեռևս օգտագործել առկա ենթակռուցվածքները:

Փորձենք հասկանալ՝ ինչ է սա նշանակում:

1. Փաստացիորեն, Մոսկվան ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին առաջ մղվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքը միակ նախագիծը չէ, որի միջոցով Ռուսաստանը պատրաստ է ինտեգրվել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգերին: Ու դա, թերևս, վատ չէ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նպատակներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը:

2. Եթե Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ երթուղին կյանքի կոչվի, ապա մեծ հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որով նախատեսվում է փոխադարձ հոսքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև: Հնարավորինս երկարաձգելով նախագծի մաս կազմող Իրան-Հայաստան երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները՝ Հայաստանի գործող պսևդո-իշխանությունները, փաստացիորեն, նախադրյալներ ստեղծեցին տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգում ադրբեջանական գործոնի արժևորման համար: Ու դա այն դեպքում, երբ «Հյուսիս-Հարավի» շրջանակներում Հայաստանը, լինելով էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ունեցող երկիր, դիտվում էր որպես առանցքային ակտոր: Եթե անգամ Իրան-Հայաստան երրորդ օդային գծի կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեն, ապա ստացվում է, որ օգտագործվելու են Ադրբեջանից եկող էլեկտրաէներգիան՝ արտահանելու նպատակով:

3. Մոսկվայի կողմից առաջարկվող լոգիստիկայով էլեկտրաէներգիայի մատակարարումը Իրան նշանակում է, որ Հայաստանը գնալով դուրս է մղվելու իրանական շուկայից: Ընդ որում, դուրսմղման գործընթացը արդեն սկսվել է և ունի հստակ արտահայտում: Մասնավորապես, 2021 թ. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է մոտ 25%-ով:

Միաժամանակ, 26%-ով աճել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան:

4. Ադրբեջանի և Հայաստանի տարածքով ռուսական էլեկտրաէներգիան Իրան հասցնելու համար կա երկու ճանապարհ: Առաջինը սվոփն է, որը ուղիղ մատակարարումներ չի ենթադրում: Երկրորդը Արցախի տարածքով Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգետիկ կապի հաստատումն է: Եթե դիտարկենք հարցը Շուլգինովի հայտարարության տրամաբանության ներքո («օգտագործվելու են առկա ենթակառուցվածքները»), ապա խոսքը կարող է գնալ Բերձորորվ անցնող, ինչպես նաև Սոթք-Հաթերք էլեկտրահաղորդման գծերի մասին: Երկուսն էլ այս պահին չեն գործում: Այս առումով հարկ է նշել, որ 2022 թ. գարնանը Բաքուն սկսել է էլեկտրահաղորդման գիծ անցկացնել Բերձորի միջանցքից ոչ հեռու՝ Աղավնո գյուղի մոտ:

Ամեն դեպքում, նման սցենարի կյանքի կոչումը, վերջին հաշվով, նվազեցնում է Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի կարգավիճակը: Այսպիսի քայլերով հեռու չէ այն օրը, երբ, չնայած ատոմակայանի, հարուստ հիդրոէներգետիկ ռեսուրսների ու արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, հայտնվենք նետտո-ներկրորղի դերում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 5361

Մեկնաբանություններ