ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տալդա, կոոպերատիվ կազմակերպություն Հայաստանս

Տալդա, կոոպերատիվ կազմակերպություն Հայաստանս
13.08.2023 | 19:06

Էլի պետք է ասել. անարդարություններ, հանցագործություններ տեղի են ունեցել շատ մարդկանց, շատ ազգերի հետ: Շատ կարևոր է, թե ինչպե՛ս ես դու վերաբերվում տեղի ունեցած անարդարությանը, կատարված հանցագործությանը:

Երկրաշարժեր տեղի ունեցել են և կունենան: Անօթևանների համար նախատեսված տների վաճառքին, օգնությունների մսխումներին մենք ինչպե՞ս վերաբերվեցինք:

Սերունդներ մեծացան, կրթվեցին վագոնների մեջ:

Իրենց մեռելներին մարդիկ թաղում էին վագոն տնակներից, տեղյա՞կ եք:

Ես չեմ հավատում, որ դուք ցավում եք Արցախի համար: Դա ուղղակի թրենդ է, ոչ ավելի, ՖԲ-յան թրենդ է:

Աղքատների երեխաներին տանում էին ծառաության, հարուստների լակոտներին՝ ոչ:

Մենք այս շանտղությանն ինչպե՞ս վերաբերվեցինք:

Ինչպե՞ս կարող է բարձր հոգևորականի եղբորորդին լինել դատախազ:

Կաշառակեր, տուն քանդող դատախազ:

Ինչպե՞ս կարող է բարձր հոգևորականը արտամուսնական կապից որդի ունենա, ով քննչական մարմիններում կզբաղվի մարդկանց խոշտանգելով:

Ինչ-որ եկեղեցական ինստիտուցիաներ, մեխանիզմներ երևի պիտի լինեին, որ այս ամենի վերաբերյալ վերաբերմունք արտահայտեին, պատժեին:

Հայաստանում ինստիտուցիոնալ ձևով հիմնված է եղել ընտրական կաշառքի ինստիտուտը: ԱՊՀ միակ երկիրն է եղել, որտեղ այն ունեցել է նման սոսկալի մասշտաբներ: Ազգի մի մասը կաշառք էր տալիս, մյուս մասը՝ կաշառք վերցնում ու երջանիկ ապրում:

Երկրի ղեկավարները տարիներ շարունակ բանակցել են հողեր հանձնելու շուրջ, բայց ներսում գեներացրել են՝ հող հանձնողին հողին կհանձնենք թեզը:

2018 թվից իրենց գործակալին բերել են իշխանության ու շարունակում են միլիոններին մոլորեցնել, թե տեղի է ունեցել թավշյա, ոչ բռնի, գրողի տարած մի հեղափոխություն:

Վեհափառ տեր, հազարավոր պատանիներին փողոց փակել են տվել, հետո՝ ազգայնական լոզունգների ներքո, նույն պատանիներին տարել մտցրել են բայրաքթարների տակ, որ հետո էլ ասեն՝ Արցախը դեռ 91 թվից ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում:

Կարծես նման է ցեղասպանության, բան չունեք ասելու: Եկեղեցին քաղաքականությամբ չի՞ զբաղվում:

Բա թուրքերից ի՞նչ ենք պահանջում, արդեն հարյուր տարի:

Եթե Իրան-Իրաք-յան պատերազմին չմասնակցած Իրանի որևէ ղեկավար, կանգներ պատերազմ մեկնող գումարտակի դեմն ու պատմեր իր ռազմական սխրագործություններից, ի՞նչ տեղի կունենար:

Չէր կարող պարսկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության փորձ ունեցածը զբաղեցնել Իսրայելի Քնեսետի սպիկերի պաշտոնը: Իսկ թե հանկարծ նման խայտառակություն էլ տեղ գտներ, պատկերացնել կարելի է, թե քանի չինովնիկի գլուխ ու ոռ կթռներ, մեկը՝ ուսերից, մյուսը՝ աթոռներից:

Խմբապետ Սաքոն երևի военторг-ից գնել է իրեն դուր եկած աստղերն ու խփել սեփական շորերին՝ դառնալով գեներալ-մայոր:

Լավ է արել:

Դուք Նիկոլ Փաշինյանից կարող էք վերցնել հերոսի կոչումներ, ստանալ գեներալական աստիճաններ, իսկ Սաքոն՝ չի կարող:

Ալիևի պահանջով պետնախարար փոխել կարող ենք, նոր պետնախարար նշանակել կարող ենք:

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող Փաշինյան Նիկոլի մասին չարտահայտվել կարող ենք, Արայիկի գազելներով Փաշինյան Նիկոլի կազմակերպած երևանյան ու ստեփանակերտյան միտինգներին մասնակցել կարող ենք, բայց Աղդամի ճամփից օգտվել չե՞նք կարող:

Սահակյան Բակո, քեզ ենթակա աշխատած Արայիկ Հարությունյանը պատմում է, որ մասնակցել է թավշյա հեղափոխությանը:

Դու՞ էիր գործուղել:

Սերժի՞կն էր ասել, որ գործուղես:

Իսկ որ հանկարծ, ձեր դեպոզիտների վերաբերյալ ինֆորմացիա սլիվ անեն հատուկ ծառայությունները, ի՞նչ եք ասելու:

Այս ամենը տեղի է ունեցել մեզ հետ: Բայց սա կես ողբերգությունն է:

Ողջ ողբերգությունն այն է, որ մենք վերաբերվում ենք նորմալ: Իսկ այս ամենին նորմալ վերաբերվող ժողովուրդը չի կարող պետություն ունենալ:

Հայաստանը դարձել էր տալդա, կոոպերատիվ կազմակերպություն:

Հային պետք է փրկել հայերի կառավարումից:

Հային պետք է փրկել հայերի ճիրաններից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4447

Մեկնաբանություններ