Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով

Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով
09.06.2023 | 16:34

Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որևէ մեկին պետք չէ։

Զավեշտալի է, երբ Լաչինն Ադրբեջանին հանձնած ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում են Լաչինի միջանցքից կամ անցակետից։

Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով։

Բա որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն առանց դելիմիտացիա անելու թշմամուն էիք տալիս, ի՞նչ էիք մտածում։

Երբ Ռեկյավիկից մինչև Բրյուսել ու Մոսկվայից մինչև Քիշնև Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ էիք ճանաչում, ինչու՞ Լաչինի միջանցքի մասին չէիք մտածում։

Նիկոլը ինքն է իր քայլերով հրաժարվել և՛ Արցախի անկախության գաղափարից, և՛ Լաչինի միջանցքից, և՛ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլիսյան արցունքները։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 4034

Մեկնաբանություններ